«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին
«Ոսկե ծիրան» Երեւանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլեւ շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլեւ արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»: Նա