Եթե Դավիթ Մինասյանը շարունակի մնալ կալանքի տակ Փարաքարի ավագանու աշխատանքը, իհարկե, խաթարվում է, բայց մենք արտահերթ ընտրությունների չենք գնալու. Լյուդվիգ Գյուլնազարյան. «Հրապարակ»
ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած, գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվեց։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եւ իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկի նկատմամբ։ Ըստ ՔԿ-ի՝ այս անձինք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու