103news.com
World News in Armenian
Июль
2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը. Washington Examiner

0

Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության գինը» վերատառությամբ հոդվածը՝ ընդգծելով, որ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի կողմից Ադրբեջանին փոխանցված հին հայկական նահանգ Լեռնային Ղարաբաղը պատմական մեծ կարևորություն ունի, քանի որ «այն ժողովրդավարական շարժման ծննդվայր է»:

Հոդվածագիր, քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ Խորհրդային Միության փլուզման սկիզբը դրած ժողովրդավարական շարժումը սկսվել է Ստեփանակերտից՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքից:

«Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, տարածաշրջանի հայ բնակիչները հաստատեցին ինքնավարության իրենց սահմանադրական իրավունքը նախ միջնորդությամբ, ապա հանրաքվեով: Ադրբեջանը մերժեց այդ տարածաշրջանային ինքնավարությունը, որը բիրտ ուժով ջախջախելու փորձ ձեռնարկեց, սակայն ապարդյուն։ Ադրբեջանի բանակը հետ մղվեց, իսկ Լեռնային Ղարաբաղը գրեթե երեք տասնամյակ իրական խորհրդարանական ժողովրդավարություն վայելեց մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը, առնվազն մինչև 2018 թվականը, բացակայում էր կամ անկայուն էր։ Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին տարածաշրջան՝ ոչնչացնելով աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը», - գրում է հեղինակը:

Նա ընդգծում է, որ ադրբեջանական ներխուժումը տեղի է ունեցել ընդամենը չորս օր այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմը սենատորներին հավաստիացրել էր, որ «Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների ոչ մի փորձ»:

«Նա ստում էր, բայց այդ գործում մենակ չէր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ալիևը նվաստացնում էր ԱՄՆ-ի բանագնացներին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում էր ապահովել օգնության և ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Բաքու: Freedom House-ն այս շաբաթ զեկուցել է, որ «Ադրբեջանի փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին»: Այդ դեպքում ինչո՞ւ են Բլինքենը, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր Սամանթա Փաուերը երկիմաստ վերաբերվում ցեղասպանությանը: Կասկած չկա. Ադրբեջանին հանգստացնելու ԱՄՆ որոշումը վերևից է գալիս», - նշում է վերլուծաբանը:

Այս համատեքստում Ռուբինը հիշեցնում է, որ մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր, որ պատճառ չի տեսնում գնալու Շուշի: Հեղինակի համզմամբ՝ Վաշինգտոնում ինչ-որ մեկն ուշադրություն է դարձրել Լիբբիի ապստամբության քայլին, քանի որ երկու օր անց դեսպանը ոչ միայն այցելել է Շուշի, այլև իր խոսքում բաց է թողել ցանկացած հիշատակում էթնիկ զտումների և եկեղեցիների ու քրիստոնեական հուշարձանների ավերման մասին և փոխարենն ասել էր, որ տպավորված է:

«Եվ միայն Պետքարտուղարությունը չէ, որ հարգանք է ցուցաբերում Ալիևի նկատմամբ: Հունիսի 26-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը շնորհավորել է ադրբեջանական բանակին՝ կրկին չհիշատակելով բռնաբարությունների, անդամահատումների և գերեվարված հայ զինվորների և քաղաքացիական անձանց մահապատժի վերաբերյալ տեսանյութերի մասին։ Թերևս նախագահ Ջո Բայդենի թիմը կարծում է, որ այս ամենն արժե այն գինը, որի դեպքում ԱՄՆ-ն կարողանա վերջնական խաղաղության պայմանագրի կնքման հասնել՝ ընդմիշտ կարգավորելով հայ-ադրբեջանական հակամարտությունը», - գրում է հեղինակը:

Ըստ նրա՝ Բայդենի երեք օգնականն էլ հույս ունեն, որ պայմանագրի ստորագրումը կարող է բարձրացնել Բայդենի վարկանիշը:

Ռուբինը պնդում է, որ Բլինքենի, Փաուերի և Սալիվանի հավակնությունները, սակայն, ավելի քիչ հավանական են դարձրել խաղաղությունը, քանի որ «նրանք կորցրել են բարոյական դիրքը՝ անտեսելով էթնիկ զտումները՝ հանուն անիմաստ և դատարկ ստորագրման արարողության»:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել էթնիկ զտումը։ Ալիևի հանցագործությունները «սպիտակեցնելը» ո՛չ բարդ դիվանագիտություն է, ո՛չ էլ ճանապարհ դեպի խաղաղություն: Ավելի շուտ, դա միավորում է մարդասիրական ողբերգությունը, որի գինը նոր սերունդը կվճարի արյամբ», - եզրափակել է հեղինակը:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Стартовал физкультурно-спортивный фестиваль для людей с инвалидностью «Сочи-2024»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин поздравил учителей с профессиональным праздником



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Увеличение прослушиваний в Яндекс Музыка. Лайки Яндекс Музыка. Подписка на артиста Яндекс Музыка.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Стартовал физкультурно-спортивный фестиваль для людей с инвалидностью «Сочи-2024»

Тренер «ПСЖ» попросил перестать критиковать Доннарумму

Константин Гусев, OLIMPBET: «Футбол остается самым популярным видом спорта в России»


WTA

Самсонова и Кочаретто вышли в полуфинал турнира WTA 1000 в Пекине в парном разряде



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Стартовал физкультурно-спортивный фестиваль для людей с инвалидностью «Сочи-2024»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России