«Ատլետիկոն» պատժել է իր երկրպագուներին
Վերջին շրջանում Մադրիդի «Ատլետիկոն» բազմաթիվ վնասներ է կրել իր երկրպագուների խուլիգանական վարքագծի պատճառով։
Բազմաթիվ պատժամիջոցների, ինչպես նաև տուգանքների պատճառով «Ատլետիկոն» կորցրել է ընդհանուր առմամբ 240 հազար եվրո։
Ակումբի ղեկավարությունը որոշել է յուրովի պատժել երկրպագուներին՝ դադարեցնելով հաջորդ հինգ արտագնա հանդիպումների տոմսերի վաճառքը։
Թիմը ստիպված կլինի խաղալ առանց երկրպագուների աջակցության, և «Ատլետիկոյի» ղեկավարները հույս ունեն, որ այս միջոցը կդաստիարակի երկրպագուներին և կսթափեցնի նրանց։