«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչը հայտնել է, թե երբ շարք կվերադառնա Նեյմարը
«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը խոսել է թիմի հարձակվող Նեյմարի վնասվածքի ծանրության մասին։
Բրազիլացին վնասվածք էր ստացել Ասիայի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի «Էսթեղլալի» (3:0) հետ խաղի վերջնամասում։
«Մկանային վնասվածք է։ Չգիտեմ, թե երբ կվերադառնա մարզումներին, սակայն պետք չէ նրան սպասել առաջիկա երկու շաբաթների ընթացքում»,- Ժեզուշի խոսքերն է մեջբերում MAP-ը։
Հիշեցնենք, որ «Էսթեղլալի» հետ հանդիպումը Նեյմարի համար երկրորդն էր 2023 թվականի հոկտեմբերին առաջային խաչաձեւ կապանի պատռվածքից վերականգնումից հետո: