ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պատվիրակությունը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Այս մասին տեղեկացվել է Ուկրաինայի ՊՆ կայքում։ Պատվիրակությունը գլխավորում է Ուինֆիլդ Սվոնթոնը, որն ԱԱԽ-ում պատասխանատու է ուկրաինական ուղղության համար։ Հանդիպման հիմնական թեմաներից է 2024թ. Ուկրաինային ԱՄՆ տրամադրած օգնության արդյունքների քննարկումը և 2025թ. պաշտպանության նախարարությունների թիմերի միջև փոխգործակցության պլանավորումը։ Կողմերը քննարկել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ նախապես հայտարարված ներդրումների կարգավիճակը և պաշտպանական արդյունաբերության ոլորտում այլ համատեղ նախագծերի մշակումը։ «Առանձին ուշադրություն է դարձվել զենքի և զինամթերքի որոշ տեսակների հետ կապված ԱՄՆ հետագա օգնությանը։ Մենք նաև սինքրոնացրել ենք մեր դիրքորոշումներն ուկրաինական կարիքների և ամերիկյան հնարավորությունների վերաբերյալ»,- ասել են գերատեսչությունում։ Պատվիրակությունն այցելել