Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2025

«Ձևական աճուրդները համատարած են բոլոր համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում». Գևորգ Քոթանջյան

0

Անցած շաբաթ վարչապետը հանձնարարել էր մարզպետներին բոլոր համայնքներում կանգնեցնել հողերի աճուրդները, մինչ կառավարությունը դրանք օտարելու նոր կարգ կհաստատի: Գործադիրի ղեկավարը նշել էր, որ բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից, որոնք պատմում են՝ ինչպես են անգամ քաղաքներում համայնքապետարանները մեկ քառակուսի մետրը վաճառում մինչև 100 դրամով, բայց վաճառքից կարճ ժամանակ անց այդ տարածքները շուկայում են հայտնվում՝ մի քանի անգամ բարձր գնով:

Մինչ կառավարությունը կանդրադառնար խնդրին ու հարց կհնչեցներ՝ ինչո՞ւ համայնքային ու մարզային իշխանությունների աչքը չեն ծակում 100 դրամով համայնքի սեփականությունը վաճառելու որոշումները, Վանաձորի ավագանին մի քանի օր առաջ հասցրել էր աչք ծակող որոշումներ կայացնել: Օրինակ, քաղաքի հանգստի գոտի Մայմեխի խճուղու վեց հողակտոր 10 տարի ժամկետով վարձակալության տալու համար մեկ քառակուսի մետրի տարեկան վարձը սահմանվեց 50 դրամ: Այսպիսով, ավելի քան 600 քառակուսի մետրանոց հատվածի համար տարեկան կվճարեն 31 հազար դրամ: Մեկ այլ որոշմամբ՝ Վանաձորի կենտրոնական հրապարակին կից շենքերից մեկի նկուղային հարկի ավելի քան 100 քառակուսի մետր տարածքի համար վանաձորցի Արեն Սաղաթելյանը ամսական ընդամենը 1043 դրամ կվճարի համայնքին: Մեկ ուրիշ որոշմամբ էլ հենց քաղաքապետարանի շենքի 40 քառակուսի մետրանոց սենյակը վարձակալությամբ տրվեց ամսական 1200 դրամով:

Այսօր Վանաձորի համայնքապետարանից ասացին՝ կառավարության նիստում համայնքային հողերը չնչին գներով վաճառելու մասին քննադատությունից հետո որոշել են, որ չնայած ավագանու որոշմանը, այս հողերը աճուրդի չեն հանի, վարչապետն էր հանձնարարել: Մեկ օր անց էլ Լոռու մարզպետի աշխատակազմն էր հաղորդագրություն տարածել, թե մարզի ղեկավարը խորհրդակցություն է արել ու «խստորեն հանձնարարել հետևողական լինել համայնքներում գույքի և հողի աճուրդ-վաճառքների գործընթացի նկատմամբ»:

Կառավարության անցած շաբաթվա նիստում հարցը քննարկելիս վարչապետը շեշտել էր՝ այս ամենի պատճառը ձևական աճուրդներն են: Կառավարության անդամները նշեցին ներքին համաձայնությունների մասին:

«Էդ համաձայնությունն էլ պետք է հասկանալ՝ դա ինչ երևույթ է, ինչ պատճառով է այդ երևույթը, ով է այդ համաձայնության կրողը, ով է էդ մթնոլորտը ստեղծում: Մի քիչ քրեական ենթամշակույթին նման է: Այստեղ ֆունդամենտալ պրոբլեմը դա է, որ աճուրդների հիմնական մասը ֆիկտիվ են», - նշել է վարչապետը:

Աճուրդային հանձնաժողովները նախագահում են համայնքների ղեկավարները: ՏԻՄ օրենքով դա նրանց լիազորությունն է: Հանձնաժողովի կազմում բաժնի պետեր են ու ավագանու անդամներ, որոնք էլ իրականացնում են, ըստ վարչապետի, ձևական աճուրդներն ու համայնքի սեփականությունը չնչին գներով օտարում:

«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանն ասում է՝ այդ ձևական աճուրդները համատարած են բոլոր համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում. - «Բավարար է ընդամենը մի ստատիստիկա կազմել, ուսումնասիրել, թե արդյոք չափագրման համար և կադաստրային վճարի համար ով է վճարում»:

Իրավապաշտպան կազմակերպությունն ուսումնասիրել ու պարզել է, ասենք, ամեն տարի օտարման ենթակա հողերն ու տարածքները չափագրելու համար Վանաձորը կծախսի մոտ 80 միլիոն դրամ: Մինչդեռ որպես կանոն այդ չափագրումներն անում են այն քաղաքացիները, որոնք համայնքից ցանկանում են տարածք գնել:

Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության բաժնից հերքեցին, համայնքն ամեն տարի գումար է նախատեսում հողերի չափագրումների համար, բայց թե որքան՝ չպատասխանեցին: Տվյալներ հնարավոր չեղավ ճշտել նաև ֆինանսական բաժնից, հորդորեցին գրավոր դիմել: Մինչդեռ քաղաքացիներից մեկը, որ չցանկացավ հրապարակել անունը, ասաց՝ հողատարածք գնելու մի քանի առիթ է ունեցել: Բոլոր դեպքերում համայնքապետարանից ասել են՝ ի՛նքը պետք է չափագրում անի՝ համապատասխան վճարներով: Քաղաքացին նշում է, անգամ տեղյակ չի եղել, որ դա իր պարտավորությունը չէր:

«Քաղաքապետարան դիմելուց հետո դու ես գնում չափագրում, այսինքն, իրանք ուղղորդում են՝ ինչ պետք ա անես: Բոլոր ծախսերը քո վրա ա: Սովորաբար [աճուրդին] ով չափագրում է, նա էլ մասնակցում է»,- ասաց քաղաքացին:

Մինչև 2019 թվականը համայնքները իրավունք են ունեցել հողերն անգամ կադաստրային արժեքից ցածր գնով վաճառել: Հետո օրենքում փոփոխություն է արվել, որ կադաստրային արժեքը նվազագույն գինը կարող է լինել: Անցած շաբաթ գործադիրի ղեկավարն առաջարկում էր, որ շուկայականը սահմանվի որպես մեկնարկային գին: Որոշվեց, որ այս հարցով աշխատանքային խումբ կձևավորվի առաջարկների համար:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России