ՄԽ-ն հավելյալ արժեք չի տա և կարող է հակառակ ազդեցությունն ունենալ ստորագրված համաձայնագրի պարագայում. Միրզոյան
«Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել», - արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց «Ազատության» հարցին՝ արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը փակված կարելի՞ է համարել, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր մայր օրենքը, չի գնացել Մինսկի խմբի լուծարման:
Ադրբեջանը չի նահանջում պայմանագրի ստորագրման համար առաջ քաշած այդ երկու նախապայմանից: Համաձայնության բացակայության...
