Պուտինը «պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը։
Ըստ Դմիտրի Պեսկովի, Պուտինն այդ մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆին՝ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Երեկ նախագահ Թրամփի դեսպան Ուիթկոֆի հետ զրույցին Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը՝ առանց որևէ նախապայմանի», - ասել է Պուտինի խոսնակը։
Ուկրաինայի նախագահն...
