Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2025

Ցավոք, Հայաստանում անարդարությունները միայն պարգևավճարներով չեն սահմանափակվում. Սերոբ Խաչատրյան

0

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադարձել է ԱԺ պարգևավճարներին.

«Ցավոք, Հայաստանում անարդարությունները միայն պարգևավճարներով չեն սահմանափակվում։ Դրանք առկա են նաև աշխատավարձերի սանդղակներում։ Օրինակ՝ դպրոցի բազմաթիվ տնօրեններ ստանում են 220 հազար դրամ աշխատավարձ, բայց նրանց ենթակայությամբ աշխատող ատեստավորված և տարակարգ ունեցող ուսուցիչները ստանում են տնօրենից, փոխտնօրեններից շատ ավելի բարձր աշխատավարձ։ Պատկերացրեք, նախարարը ստանա 1.5 մլն դրամ աշխատավարձ, իսկ նույն նախարարության գլխավոր մասնագետը՝ 2 մլն դրամ։ Սա նորմալ կլինի՞։

Իրականում նախարարություններում էլ ունենք հակառակ անարդարությունը։ Նախարարների և փոխնախարարների աշխատավարձը բազմապատիկ ավելին է, քան վարչության, բաժնի պետերի, մասնագետների աշխատավարձը։ Նախարարության աշխատանքը ներսից պատկերացնող ցանկացած մարդու համար պարզ է, որ ոչ մի նախարար ու փոխնախարար չեն կարող հաջողության հասնել, եթե միջին և ցածր օղակներում աշխատող մարդիկ դեմոտիվացված են։ Կա «լուռ ընդվզում» կոչվող երևույթ։ Մարդիկ կարող են առանց ավելորդ աղմուկի ձախողել ցանկացած բարեփոխում։

Մեկ այլ անարդարություն։ Կամավոր ատեստավորումից բարձրագույն արդյունք ցուցաբերած, 4-րդ տարակարգ ունեցող Ֆիզիկայի, Քիմիայի, Կենսաբանության, Աշխարհագրության, Ինֆորմատիկայի ուսուցիչները 75000 դրամ ավել աշխատավարձ են ստանում, քան նույն ձեռքբերումներն ունեցող մնացած առարկաների ուսուցիչները։ Պատկերացրեք ինչ բացասական ազդեցություն է ունենում նման խտրական մոտեցումը դպրոցների առանց այն էլ ծանր միջավայրի վրա։

Աշխատավարձի բարձրացումը նուրբ հարց է։ Եթե սխալ իրականացնես, կարող ես ավելի շատ փող ծախսել ու ավելի վատ արդյունք ստանալ, գումարած անարդարության զգացում, թունավոր հարաբերություններ, համագործակցության նվազում»։

The post Ցավոք, Հայաստանում անարդարությունները միայն պարգևավճարներով չեն սահմանափակվում. Սերոբ Խաչատրյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России