ԱՄՆ-ը ու Ուկրաինան «շատ ավելի են մոտենում» խաղաղության համաձայնագրին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը ու Ուկրաինան «շատ ավելի են մոտենում» պատերազմը դադարեցնելու համաձայնագրին, միաժամանակ ընդունելով, որ վիճելի Դոնբասի շրջանի ճակատագիրը մնում է չլուծված հիմնական հարց։
Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Թրամփն ու Զելենսկին առաջընթաց են արձանագրել խաղաղության բանակցություններում ամենավիճելի երկու հարցերի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և Դոնբասի շրջանի շուրջ, որը...
