Մերցը Եվրոպային կոչ է անում վճռականորեն պաշտպանել իր շահերը
Եվրոպան պետք է ավելի վճռականորեն պաշտպանի իր շահերը՝ 2026 թվականին ապահովելու խաղաղություն և բարգավաճում՝ ռուսական ագրեսիայի, գլոբալ խնդիրների և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների փոփոխման մարտահրավերների ֆոնին, հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր ամենամյա ուղերձում:
«Մենք ավելի հստակ տեսնում ենք, որ Ռուսաստանի ագրեսիան եղել և մնում է ամբողջ Եվրոպայի դեմ ուղղված ծրագրի մի մասը», - ասել է Մերցը՝ հավելելով, որ Գերմանիան ամեն օր բախվում է սաբոտաժի, լրտեսության և կիբերհարձակումների:
