Ֆրանսիան մտադիր է արգելել երեխաների մուտքը սոցցանցեր
Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի տեղեկություններով՝ երկրի կառավարությունն առաջիկայում մտադիր է խորհրդարան ուղարկել մինչև 15 տարեկան անձանց կողմից սոցցանցերից օգտվելու արգելք նախատեսող օրինագիծը։
«Եթե Ֆրանսիայի Ազգային ժողովը կողմ քվեարկի այս օրինագծին, արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից»,- գրում է թերթը։
Ֆրանսիայի կառավարության պնդմամբ՝ այս քայլը հնարավորություն կտա զերծ պահել անչափահասներին անցանկալի բովանդակության գրառումներից ու տեսանյութերից, ինչպես նաև կբարելավի նրանց...
