Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Թրամփը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու տարբերակներ՝ ներառյալ զինուժի հնարավոր կիրառմամբ

0

Միացյալ Նահանգների նախագահն իր օգնականների հետ քննարկում է աշխարհի ամենամեծ կղզին՝ ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի մաս կազմող Գրենլանդիան «ձեռք բերելու մի շարք տարբերակներ», ներառյալ ԱՄՆ զինված ուժերի հնարավոր կիրառմամբ, հայտարարել է Սպիտակ տունը:

Դոնալդ Թրամփը, ըստ Սպիտակ տան հայտարարության, մասամբ ինքնավար այս տարածքը վերցնելը համարում է ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն, որն անհրաժեշտ է Արկտիկայում Ամերիկայի «հակառակորդներին զսպելու համար»:

«Նախագահը և նրա թիմը քննարկում են արտաքին քաղաքականության այս կարևոր նպատակին հասնելու մի շարք տարբերակներ, և, իհարկե, ԱՄՆ զինված ուժերի կիրառումը միշտ էլ գերագույն գլխավոր հրամանատարի համար հասանելի տարբերակ է», - ասված է հայտարարությունում:

Երեկ էլ Wall Street Journal-ը հայտնել էր, թե ԱՄՆ պետքարտուղարը օրենսդիրներին ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Դանիայից գնել Գրենլանդիան, ոչ թե գրավել: Դանիան և Գրենլանդիան մշտապես դեմ են արտահայտվել կղզու նկատմամբ Թրամփի նկրտումներին:

Սպիտակ տան հայտարարությունից ժամեր առաջ եվրոպական վեց խոշոր երկրներն էին աջակցել Դանիային: Համատեղ հայտարարությունում ասվում է, որ Արկտիկայում անվտանգությունը Եվրոպայի համար գլխավոր առաջնահերթություն է և կարևորագույն նշանակություն ունի միջազգային ու տրանսատլանտյան անվտանգության համար, որը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ և պահպանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սկզբունքները, ասվում է հայտարարությունում:

«Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Միայն Դանիան և Գրենլանդիան, և միայն նրանք, պետք է որոշումներ կայացնեն Դանիային և Գրենլանդիային վերաբերող հարցերի վերաբերյալ», - նշված է ԵՄ առաջնորդների հայտարարությունում։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ողջունել է հայտարարությունը և ԱՄՆ-ին կոչ արել «հարգալից երկխոսություն» ծավալել՝ հարգելով փաստը, որ Գրենլանդիայի կարգավիճակը հիմնված է միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Այսօր էլ Ֆրանսիան է հայտարարել, որ գործընկերների հետ քննարկում են, թե ինչպես արձագանքել, եթե ԱՄՆ-ն սպառնալիքներից գործի անցնի:

Կանադայի վարչապետն իր հերթին վերահաստատել է աջակցությունը Դանիայի ինքնիշխանությանը՝ ընդգծելով, որ կղզու ապագան կարող են որոշել միայն Դանիան և Գրենլանդիան։ Մարկ Քարնին նշել է, որ Գրենլանդիայի անվտանգությունն առնչվում է նաև ՆԱՏՕ-ին և կոչ է արել զերծ մնալ Դանիայի տարածքային ամբողջականությունը վիճարկելու փորձերից։

«Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն բացառապես Գրենլանդիան և Դանիան: Դա նրանց որոշելու հարցն է», - ասել է Կանադայի վարչապետը:

Լեհաստանի վարչապետն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները չպետք է հարձակվեն կամ սպառնան միմյանց և պետք է ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպայի և ԱՄՆ-ի կապերը, որոնք, ի վերջո, ՆԱՏՕ-ի և Եվրոպայի անվտանգության հիմքն են, չտուժեն տարբեր հայտարարությունների կամ թյուրըմբռնումների հետևանքով։

Դոնալդ Տուսկն ընդգծել է՝ Վաշինգտոնի համար պետք է հստակ լինի, որ հյուսիսատլանտյան դաշինքի բուն էությունը խաթարելու ցանկացած փորձ Եվրոպան չի ընդունի: ՆԱՏՕ-ի անդամների միջև ցանկացած վեճ պետք է լուծվի բարեկամական երկխոսության միջոցով, ասել է նա՝ հավելելով, որ Գրենլանդիայի հարցում Դանիան կարող է հույս դնել Եվրոպայի համերաշխության վրա։

«Եվրոպական համերաշխությունը և եվրոպական պետությունների ամբողջականության նկատմամբ հարգանքը հիմնարար հարցեր են, ուստի Դանիան, անշուշտ, կարող է հույս դնել ամբողջ Եվրոպայի համերաշխության վրա. դրանում ես կասկածներ չունեմ», - ընդգծել է Լեհաստանի վարչապետը։

Գրենլանդիայի տարածքը շուրջ 2 մլն ք/կմ է, այն մոտ չորս անգամ մեծ է Ֆրանսիայից: Կղզու 80 տոկոսը ծածկված է սառույցով, բնակչությունը շուրջ 56,000 է, տնտեսությունն էլ հիմնականում հիմնված է ձկնորսության վրա: Գրենլանդիան մեծապես կախված է Դանիայից ստացվող սուբսիդիաներից:

Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը կղզու բնական պաշարների նկատմամբ, որոնք ներառում են նաև հազվագյուտ հանքանյութեր, որոնք Թրամփի ուշադրության կենտրոնում են եղել նաև այլ երկրներում: Դրանց արդյունահանումը կարող է ավելի մատչելի դառնալ, քանզի գլոբալ տաքացման հետևանքով սառցե շերտը հալչում է:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России