Կշարունակենք ամեն ինչ անել Իրանի մտահոգությունները փարատելու ուղղությամբ. Փաշինյան
«Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և ամեն ինչ արել ենք ու կշարունակենք անել ԻԻՀ, մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախօրեին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն: Դեսպան Խալիլ...
