Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Տեղեկությունն առկա է «Դատալեքս» համակարգում:
Հայցով Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի՝ հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնել էին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
The post Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
