Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ
ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական Միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի, TASS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Հնարավոր է՝ հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը: Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ մեկ կամ մյուս...
