Ինչու են լրատվամիջոցների դեմ պաշտոնյաների դատական հայցերն աճել
Լրատվամիջոցների դեմ պաշտոնյաների դատական հայցերն անցած տարի կտրուկ աճել են, ուղիղ կեսը պետական կառույցներից ու պաշտոնյաներից է:
Լրատվամիջոցների աշխատակիցների իրավունքների խախտումները նախորդ տարվա համեմատ 224-ով ավելացել են: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն է ամփոփել 2025-ին տիրող վիճակը: Ինչի մասին է խոսում այս վիճակագրությունը:
«Սա խոսում է այն մասին, որ նպատակը վախեցնել ու ճնշում գործադրելն է, ոչ թե արդարացի պատասխան, պրոֆեսիոնալ գնահատականներ ստանալ ինչ-որ դեպքերում: Պետք է...
