Չնայած սահմանադրական արգելքին՝ «Ուժեղ Հայաստան»-ի «վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»
«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է, այսօր կուսակցության համաժողովում հայտարարեց նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: 60-ամյա գործարարը, սակայն, երկքաղաքացի է, և գործող օրենքներով՝ չի կարող ո՛չ վարչապետի, ոչ էլ պատգամավորի թեկնածու լինել:
Այսօրվա համաժողովում իշխանության հավակնող կուսակցության անդամները այդպես էլ չպարզաբանեցին՝ հաշվի առնելով օրենսդրական հստակ արգելքները՝ ի վերջո ո՞վ է գլխավորելու «Ուժեղ Հայաստանի» նախընտրական...
