Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան. Սիմոնյանը՝ գերիների մասին
Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը մտադիր չէ վերադարձնել Բաքվում պահվող հայերին։
«Ես չեմ տեսել այդ հարցազրույցը և չեմ կարող մեկնաբանել, որովհետև հարցազրույցն, առավել ևս այդպիսի կարևոր հարցազրույցը, մեկ նախադասությամբ և մեջբերմամբ պատրաստ չեմ մեկնաբանել։ Պետք...
