«Պաշտոնաթող նախագահների քաղաքականությունից հեռանալը ուզում են Փաշինյանը և Ալիևը». Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժի արձագանքը
«Պաշտոնաթող նախագահների քաղաքականությունից հեռանալը ուզում են 2 գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը», - «Ազատության» հետ զրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հանրապետական» պատգամավորը հիշեցնում է Փաշինյանին՝ պաշտոնաթող նախագահները պատմության մեջ մնալու են որպես հաղթանակած նախագահներ, իսկ «Նիկոլ Փաշինյանը մի վարչապետ, որը հանձնել է Ադրբեջանին հայ ժողովրդի և Հայաստանի նորագույն շրջանի ամենակարևոր և...
