Մենք արդեն իրանական 10 նավ ենք ոչնչացրել․ Թրամփ
ԱՄՆ նախագահն արդարացրել է Իրանի վրա ամերիկա-իսրայելական համատեղ հարվածները՝ ասելով, որ երկրի միջուկային ծրագիրը աճող սպառնալիք է Միացյալ Նահանգների համար։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ արդեն իրանական 10 նավ են ոչնչացրել։
«Սա մեր վերջին լավագույն հնարավորությունն էր՝ հարվածելու և վերացնելու այս հիվանդ և չարագործ ռեժիմի կողմից ներկայացվող անհանդուրժելի սպառնալիքները», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։
Թրամփը նշել է, որ գործողության «նպատակները հստակ են», դրանցից առաջինը Իրանի հրթիռային...
