Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 117 ԱԹՍ. կան զոհեր ու վիրավորներ
Անցած գիշեր Ռուսաստանը, ըստ Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի տվյալների, Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 117 անօդաչու թռչող սարք։ Դրանցից 98-ը հաջողվել է խոցել։ Զոհվել է առնվազն երեք մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել։
Ռուսական հարվածների հիմնական թիրախները կրկին էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։ Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ։
Ռուսական բանակը անօդաչու թռչող սարք է կիրառել Խարկովի մարզի...
