Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»
Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ:
Էջմիածնից հաղորդում են, որ կքննարկվեն եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։ Թե որոնք են դրանք, չի նշվում:
Օրակարգում են եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Այս ընթացքում նրան են միացել բարձրաստիճան...
