Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Քաղաքական առևտուր, թե՞ բնակիչների շահ. Վանաձորի հարյուրավոր հողակտորները լարվածության առիթ ավագանիում

0

Մեկ տարվա ընդմիջումից հետո Վանաձորի ավագանին արտահերթ նիստ գումարեց, որի քվորումն ապահովվեց բոյկոտն ավարտած ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արտավազդ Ալավերդյանի մասնակցության շնորհիվ։
Թեև ավագանին հաստատեց տարեկան բյուջեն և 27 սուբվենցիոն ծրագրերը, բայց օրակարգի վերջին հարցերի քննարկման ժամանակ լարվածություն սկսվեց։
Քաղաքապետարանն առաջարկում էր ընդամենը երեք որոշմամբ մոտ 1000 հողակտոր և ապօրինի շինություն օրինականացնելու կամ առանց աճուրդի օտարելու համաձայնություն տալ։
Ուշագրավ էր քվեարկության պատկերը. եթե բյուջեի և զարգացման ծրագրերի հարցում «Ապրելու երկիր» խմբակցությունը դեմ կամ ձեռնպահ էր, ապա հողերի ու շինությունների օրինականացման հարցում նրանք կողմ էին, մինչդեռ նախկինում նման նախագծերին միշտ կողմ քվեարկած «Քաղաքացիական պայմանագիրը» այս անգամ միասնական դեմ արտահայտվեց։
Իշխանական խմբակցության հիմնավորմամբ՝ բակային տարածքներում հարյուրավոր ավտոտնակների սեփականաշնորհումը հետագայում կարող է խոչընդոտել բարեկարգման և խաղահրապարակների կառուցման ծրագրերին, ու, որ ընդամենը երեք օր առաջ հրապարակված հարյուրավոր տարածքները՝ ավտոտնակներից մինչև տներ ու նկուղներ, անհնար է ուսումնասիրել՝ դրանք աննախադեպ շատ են։ Իշխանական խմբակցությունից նշում էին. «Ֆիզիկապես 1200 դիմումից ավել դիմումը 3 օրում, պարոն Այվազյան, որ Դուք կարող է այստեղ աշխատել եք, տիրապետել եք, ով է դիմում տվել, ինչի համար է տվել, ոնց է տվել... մենք դրան չենք տիրապետել»։
Սրան հակադարձեցին ընդդիմադիրները՝ պնդելով, որ մերժումով փակվում է վանաձորցիների տարիների կուտակված խնդիրների լուծման ճանապարհը, ինչը թույլատրված է օրենքով։ Եզակի դեպք էր՝ ընդդիմությունն ու քաղաքապետարանի աշխատակազմը համակարծիք էին:
«Վանաձորցիներին ի՞նչ եք պատասխանելու. ՔՊ-ն դեմ է քվեարկում, որ իրենց հողերի ու տարածքների օրինականացումը չլինի՞։ Կառավարությունն ասել է, թույլ եմ տալիս օրինականացնել, դուք կառավարության ասածին հակառակ ասում եք՝ մենք ժամանակ չունենք, հետո կնայենք։ Իմաստը ո՞րն է»,-ասաց ավագանու անդամ Արմեն Այվազյանը։

Թեև քաղաքապետարանի պաշտոնյաները հավաստիացնում էին, որ յուրաքանչյուր դեպք լրացուցիչ կուսումնասիրվի ավագանու որոշումից հետո, և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանելու դեպքում համայնքապետի պաշտոնակատարը գույքը չի օրինականացնի, «Քաղաքացիական պայմանագիրն» անդրդվելի մնաց, որոշումները չընդունվեցին։ Այս քվեարկությունը փաստացի ձախողեց քաղաքապետարանի նախագիծը, որն աննախադեպ էր թե՛ իր ծավալով, թե՛ քաղաքական ուժերի դիրքորոշումների փոփոխությամբ։
«Թող ժողովուրդն իմանան, որ իրենց հարցերը մեկ էլ ընտրություններից հետո է լուծվելու»,- ասաց Արմեն Այվազյանը։

Նախագծերի տապալումից հետո «Ապրելու երկիր» խմբակցության անդամներն անգամ չթաքցրեցին, որ վշտացած են: Արմեն Այվազյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարություն արեց. «Ձեզ շնորհակալ եմ համագործակցության, միասին աշխատելու համար»։
Այվազյանը դեռ ամիսներ առաջ քաղաքապետարանի պաշտոնյա էր և ձերբակալվել էր կոռուպցիոն մեղադրանքով, ինչից հետո նրա պաշտոնը ստանձնել էր կինը, իսկ ինքը վերցրել էր կնոջ ավագանու մանդատը։ Հենց Այվազյանի ու այժմ արդեն նրա կնոջ ղեկավարած բաժինն էր նաև զբաղվել ավագանու նիստին ներկայացված հողերի ու տարածքների հարցերով։
Այս զարգացումների ֆոնին ավագանին, այդուհանդերձ, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նաև անվճար դարձրեց քաղաքի 23 մանկապարտեզները և հաստատեց սուբվենցիոն նոր ծրագրեր, թեև ընդդիմությունը թերահավատ էր, որ 9 ամսում հնարավոր կլինի իրականացնել նման ծավալի աշխատանքներ՝ հիշեցնելով նախորդ տարվա թերի մնացած ծրագրերը։
«Արդյո՞ք հավատում ենք, որ էս ամբողջ ծավալը կլինի, կկարողանան անել։ Չէ, չենք հավատում»,- ասաց Ապրելու երկիր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը։
21-ի ընտրություններում մանդատների շուրջ ավարտված դատական վեճից հետո էլ՝ արդեն չորս տարի Վանաձորի ավագանին իրավական արգելանքի տակ է: Քաղաքը շարունակում է ղեկավարել վարչապետի նշանակած պաշտոնակատարը: Ամենաշատ թվով մանդատ ստացած Մամիկոն Ասլանյան խմբակցության անդամներն այս տարիներին այդպես էլ նիստերին չմասնակցեցին: Նիստի ընթացքում հնչած կանխատեսումների համաձայն՝ սա Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի ավագանու այս կազմով թերևս վերջին հանդիպումն էր մինչև դեկտեմբերին սպասվող նոր ընտրություններ։
Հազարավոր քաղաքացիների գույքային հարցերը մնացին պաշտոնյաների սեղաններին, իսկ ավագանու քաղաքական ուժերի միջև հակասությունները՝ չլուծված։
Ի դեպ, երեկվա նիստին մի անսպասելի զարգացում էլ եղավ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախ ձեռնպահ քվեարկեց անցած տարվա բյուջեի կատարողականին, բայց երբ պարզվեց, որ դրանով վարչապետի նշանակած պաշտոնակատարի հետագա պաշտոնավարման հարցն է կասկածի տակ դրվում, փոխեցին իրենց դիրքորոշումը: Նոր քվեարկություն պահանջեցին ու խմբակցության մի քանի անդամներ կողմ քվեարկեցին՝ փաստացի կանխելով համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին անվստահություն հայտնելու հնարավոր գործընթացը:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России