Փաշինյանի գլխավորած ուրախ ավտոբուսը հասավ Սյունիք
«Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, ուրախ ավտոբուսը ուղիղ եթերում է». - իշխանական ավտոբուսի ուղևորները Արամ Ասատրյանի երգացանկով, պարելով, այսօր վաղ առավոտյան շարժվեցին Սյունիք:
Նորից ակտիվ էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարը Սյունիք պարելով էր մեկնում:
ՔՊ-ականների ավտոբուսը կանգնեց Աղավնաձորում, նախաճաշի ժամն էր:
Հետո վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը ուղիղ եթերում հայտնվեցին լավաշներով: Ավտոբուսում ախորժակով վայելում էին Աղավնաձորի շուկայից գնած երկու լավաշը: Քարոզարշավի...
