Мы в Telegram
Добавить новость
103news.com
Все новости
Август
2023

«Ինքնասպանություններ»․ 24 ժամում երկու զինվոր է մահացել

0

Օգոստոսի 11-ի առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդել է զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի, իսկ երեկոյան՝ զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանի մահվան մասին։ Ժորա Կապարետյանի մահը քննվում է որպես «ինքնասպանություն»։ Գրանիկ Վարդանյանի մահվան պաշտոնական վարկածը դեռ չի հրապարակվել, Բենիամին գյուղի վարչական ղեկավարի խոսքով՝ Քննչականից ասել են, որ զինվորը ինքնասպան է եղել։ «ոչ կանոնադրական վարքագծի դրսևորման արդյունքում» «Օգոստոսի 10-ին, դեռ …

The post «Ինքնասպանություններ»․ 24 ժամում երկու զինվոր է մահացել first appeared on Epress.am.

Օգոստոսի 11-ի առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդել է զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի, իսկ երեկոյան՝ զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանի մահվան մասին։ Ժորա Կապարետյանի մահը քննվում է որպես «ինքնասպանություն»։ Գրանիկ Վարդանյանի մահվան պաշտոնական վարկածը դեռ չի հրապարակվել, Բենիամին գյուղի վարչական ղեկավարի խոսքով՝ Քննչականից ասել են, որ զինվորը ինքնասպան է եղել։

«ոչ կանոնադրական վարքագծի դրսևորման արդյունքում»

«Օգոստոսի 10-ին, դեռ չպարզված հանգամանքներում, hրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել», – օգոստոստի 11-ի առավոտյան գրել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդել է, թե, նախնական տվյալների համաձայն, Ժ․ Կարապետյանը «ինքնասպանություն է գործել իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում»։ Զինծառայողին «ինքնասպանության հասցնելու կասկածանքով» ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները։

Գրանիկը նոր էր արձակուրդից վերադարձել

Ուշ երեկոյան ՊՆ-ից հաղորդել են նաև զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանի մահվան մասին․ «Օգոստոսի 11-ին, դեռ չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն»։

Որտեղ են ծառայել զոհված զինծառայողների և որտեղ են հայտնաբերվել նրանց մարմինները՝ ՊՆ-ից չեն ասել։

թարմացում (օգոստոսի 12, 10։02) —  Գրանիկ Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, զորակոչվել էր հունվարին, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան է եղել, news.am-ին ասել է գյուղի վարչական ղեկավար Արտակ Անտոնյանը։

«Գրանիկը Արարատում էր ծառայում, ճիշտն ասած լսել էի, որ երեկ մի դեպք էլ է եղել, բայց չեմ կարող ասել, թե ինչ է պատահել, մանրամասների չեմ տիրապետում: Գրանիկը մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել, տեսել եմ իրեն, խոսել, գոհ էր ծառայությունից: Իրենք յուրահատուկ ընտանիք են, իրենից փոքր երկու եղբայր էլ ունի Գրանիկը, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում: Գրանիկը շնորհքով, աշխատասեր երեխա էր, անհավատալի է, երեկ առավոտ էլ հոր հետ էր խոսել, ասել էր, որ ամեն ինչ նորմալ է», – նշել է գյուղապետը:


Գրանիկ Խնկոյանը

Ինքնասպանության վարկածին նա չի հավատում. «Ճանաչում էի իրեն, այդ երեխան խելոք, աշխատասեր երեխա էր, վատ սովորություններ չուներ, ի՞նչը պետք է պատճառ լիներ, որ ինքնասպանություն գործեր, չեմ կարողանում հասկանալ: Ուղղակի ափսոս է, որ խաղաղ վիճակում զինվոր է զոհվում»:

News.am-ի տեղեկություններով, «ինքնասպանության» երկու դեպքն էլ տեղի է ունեցել նույն զորամասում:

 

The post «Ինքնասպանություններ»․ 24 ժամում երկու զինվոր է մահացել first appeared on Epress.am.




Губернаторы России
Москва

Собянин: офсетные контракты изменили столичную фармацевтическую отрасль





Москва

В Москве в 12-й раз пройдет фитнес-фестиваль «ФитЭкспо 2024»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: внимание Путина к Москве дорогого стоит



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Булат Окуджава

И только мы, плечом к плечу, врастаем в землю тут… Работники ОАО «Гомельтранснефть Дружба» и АО «Транснефть – Дружба» посвятили фронтовикам песню Булата Окуджавы




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Боевые приобретения. Настоящий праздник мужественности прошел в Москве

В 6-м туре женского «командника» в Сочи шахматная сборная Москвы разгромила краснодарок, а «Сима-ленд» справилась с Татарстаном

Канье Уэст летом выступит с концертом в России


ATP

Рублёв поднимется на шестое место в рейтинге ATP после победы на «Мастерсе» в Мадриде



Новости Крыма на Sevpoisk.ru


Киев

В США прокомментировали подготовку покушения на Зеленского



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России