103news.com
Все новости
Август
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30
31

Վատ խորհուրդներ սկսնակ ներդրողների համար, կամ ինչպես մնալ առանց եկամտի

0

p bԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/.nbsp;/b Սկսնակ ներդրողներից շատերը մոտիվացված մարդիկ են, ովքեր այլ ոլորտներում արդեն իսկ հաջողության են հասել և իրավացիորեն բարձր են գնահատում իրենց կարողությունները: Նրանք կարողանում են վերլուծել ինֆորմացիան և կարգապահ են, շուկայուն տեսնում են հնարավորությունների և փոխազդեցությունների հսկայական հարթակ: Սա նոր, հետաքրքիր աշխարհ է, որտեղ խելացի մարդը հաստատ կարող է գումար վաստակել։nbsp;/pp Սկսնակ ներդրողը խորանում է թեմայի մեջ, փնտրում է փորձագետներ, փորձում է վերարտադրել կամ ստեղծել աշխատող մեխանիզմ։ Արդյունքում սկսնակն ընկալում է հսկայական ծավալի տվյալներ և դրա հետ մեկտեղ՝ մոլորություններ։ Դիտարկենք մի քանի սխալ պատկերացումներ, որոնց հետևելով՝ ներդրողները ձախողվում են։nbsp;/pp bՆերդրում կատարիր վերջին գումարդ կամ պարտք վերցրու. հետագայում ամեն ինչ կվերադարձվի/b/pp Կատարել ներդրումներ, երբ չունեք ազատ միջոցներ, չափազանց ռիսկային է և ոչ նպատակահարմար: Եթե ​​ձեզ հաջողվի միանգամից շահույթ ստանալ, ինչը նույնպես երաշխավորված չէ, պետք է միջնորդավճարներ տալ բրոքերներին և կառավարիչներին, վերադարձնել պարտքը կամ մարել վարկը: Նույնիսկ արդյունավետ ռազմավարությունը չի բացառում կարճաժամկետ կրճատումները: Նշանակում է, որ շուկայում կորուստների դեպքում դուք ռիսկի եք դիմում հայտնվել պարտքի թակարդում։nbsp;/pp bԱվելի շատ գործարքներ, ավելի շատ շահույթ/b/pp Գերմոտիվացված սկսնակ ներդրողն առաջնորդվում է «որքան ակտիվ գործես, այնքան բարձր են հաջողության հնարավորությունները» համոզմունքով, քանի որ այն հաճախ օգնում է կարիերայում, ուսման մեջ կամ հոբբիում: Սակայն շուկայական պայմաններում այդ սկզբունքը կարող է ստեղծել բացասական արդյունք։ Այստեղ ռիսկի «բոնուսը» միշտ չի աճում գործադրված ջանքերի քանակին զուգահեռ։nbsp;/pp Հաճախ սկսնակ ներդրողներն ակնկալում են ակնթարթային շահույթ, հավատում են, որ իրենց դեպքում շուկան պետք է հատուցի ներդրված գումարն ու ջանքերը: Սակայն, իրականում, կայուն աճը ձեռք է բերվում և ամրապնդվում ժամանակի ընթացքում։ Ակնկալիքները չհաղթահարած ներդրողները տրվում են էմոցիաներին, հրաժարվում ռազմավարությունից և հետևում ուրիշներին:nbsp; nbsp;nbsp;/pp bԹող ամեն ինչ հսկի կառավարիչը/b/pp Վախենալով սեփական անփորձությունից կամ չցանկանալով ժամանակ կորցնել՝ որոշ ներդրողներ վարձում են պրոֆեսիոնալների և ամբողջությամբ հեռանում գործընթացից: Սա կասկածելի մոտեցում է, որը վկայու է մարդու անտարբերության կամ միամտության մասին։ Եվ երբեմն այսպիսի սկսնակ ներդրողները «գրավում» են ոչ պրոֆեսիոնալներին և խաբեբաներին, ինչը հանգեցնում է նրանց գումարների կորստի:/pp img width=669 src=/upload/medialibrary/923/923fb6b410501cf8d877d84152904fa6.jpg height=445 title=фридом alt=фридомbr/pp bԵթե ​​կորուստներ լինեն, անմիջապես փոխիր ռազմավարությունը կամ դադարիր ներդրումներ կատարել/b/pp Ներդրումային գործընթացը քանդում են ոչ թե կորուստները, այլ դրանց նկատմամբ սխալ արձագանքը։ Կորուստները ռիսկերի իրացումն է, որոնք դուք ընդունում եք՝ ֆոնդային շուկայում ձեր ուղին սկսելիս:/pp Անկումներն անխուսափելի են ցանկացած ռազմավարության դեպքում: Որոշ դեպքերում ակտիվներն իրենք են դառնում ոչ եկամտաբեր, քանի որ ընկերության ղեկավարությունը կամ պորտֆելի սեփականատերն ընդունում են սխալ որոշումներ։ Բայց հաճախ անկումները բազմաթիվ գործոնների արտացոլումն են, որոնք կախված չեն կոնկրետ մարդուց՝ միջազգային իրավիճակ, խոշոր դերակատարների մանիպուլյացիաներ և այլն։ Ներդրողը պետք է գնահատի իրավիճակն ու հեռու մնա ընդհանուր խուճապից։/pp bՇուկայի անկման դեպքում անպայման պետք է կորցրածը հետ բերել/b/pp Կորուստների պատճառով անհանգստությունը և հնարավորինս շուտ «ամեն ինչ շտկելու» ցանկությունը ստվերում են ռացիոնալությունը։ Պարզվում է, որ սթրեսային իրավիճակում շատ ավելի հեշտ է գտնել «կեղծ» որոշում և անգամ տեսական հիմնավորումներ, որոնք համապատասխանում են ցանկալի պատասխանին։ Որպես հետևանք, ներդրողը դառնում է կախյալ խաղացող, որը շարունակում է ծախսել:/pp bԵղիր ագրեսիվ/b/pp Ներդրողներն անմիջապես խնդիրներ են դնում սեփական եկամուտների համար շուկան «օգտագործելու» հարցով, թեև առաջին հերթին պետք է ուսումնասիրել հարթակը։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ «Ընդհանրապես ի՞նչ է շուկա, ինչպե՞ս է այն կառուցված: Հենց սա է առաջնայինը, թեև սկզբում թվում է, թե միամիտ հարցեր են։/pp Խաբուսիկ է այն զգացումը, որ դուք բավականաչափ խորն եք ուսումնասիրել շուկայի օրինաչափությունները և կատարել եք ճիշտ կանխատեսում: Մարդիկ իրենց բնույթով հակված են չափազանցնելու սեփական հնարավորությունները և թերագնահատելու մրցակցության մակարդակը։/pp Իրականում մասնավոր ներդրողը, հատկապես՝ անփորձը, ավելի թույլ է խոշոր դերակատարներից ՝ կազմակերպություններից և պրոֆեսիոնալ թրեյդերներից։ Նրանք ունեն ավելի շատ տվյալներ և հնարավորություններ։ Այս հասկացողությունը «իրականություն վերադառնալու» բանալին է։ Գտեք ձեր հնարավոր թույլ կողմերը և միշտ մտածեք կոնկրետ իրավիճակում քայլերի նպատակահարմարության մասին:/pp bԿարդա դասագիրքը, միանգամից ամեն ինչ կհասկանաս/b/pp Որոշ գրքերի և դասընթացների հեղինակներ խոստանում են նկարագրել հաջողության ունիվերսալ բաղադրատոմս, տրամադրել «շուկան կոտրելու կոդ»: Նրանք եզրակացություններ են անում սեփական փորձից, և դա համոզում է սկսնակ ներդրողներին, որ կարելի է հետևել արդյունավետ ռազմավարությանը և խուսափել ուրիշների սխալներից:/pp Սակայն հաջողությունը հիմնված է ոչ այնքան մեթոդի, որքան փորձի վրա՝ այն ճանապարհի, որը բերում է այդ մեթոդին: Ներդրողն աստիճանաբար ըմբռնում և «զգում» է գործընթացները, որոնց վրա հենվում է որոշումների կայացման պահին: Դուք կարող եք վերցնել ուրիշի պատասխանը, բայց չեք սովորի նույն կերպ մտածել։/pp Բացի այդ, նույնիսկ եթե հայտնվեր հաջողության ունիվերսալ սխեման, շուկան արագ դուրս կմղեր այն՝ սովորելով դիմադրել։/pp bՓնտրիր ինսայդերական տեղեկատվություն/b/pp Ֆինանսական կազմակերպությունները թաքցնում են իրենց ներքին գործընթացների մասին տվյալները, որոնք կարող են լրջորեն ազդել ներդրողների վարքագծի վրա, առաջացնել փլուզումներ և որոշ դերակատարների առավելություն տալ մյուսների նկատմամբ: Ինսայդերական տեղեկատվությունը ներկայացված է ընկերության օրենսդրությունում և փաստաթղթերում:/pp Նման տվյալների հասանելիություն ունեցող թոփ-մենեջերները և աշխատակիցները լրացուցիչ հաշվետվություններ են ներկայացնում իրենց գործողությունների վերաբերյալ: Ինսայդերական տեղեկատվության հաշվին շուկան մանիպուլյացիայի ենթարկելով՝ նրանք դառնում են հանցագործ: Նույնը վերաբերում է ոչ հրապարակային տվյալներ «գնող» ներդրողներին: Խախտողները կարող են լրջորեն պատժվել, նրանց կարող է նույնիսկ սպառնալ ազատազրկում:/pp Ներդրողի համար, սակայն, օգտակար է ուշադրություն դարձնել սեփականատերերի և թոփ-մենեջերների օրինական գործարքներին, քանի որ նրանք իրավիճակը տեսնում են ներսից։ Մենեջերների քայլերը մի ընդունեք որպես գործողությունների ուղեցույց, բայց հաշվի առեք դրանք։ Կան հատուկ պորտալներ, որտեղ հրապարակվում են թոփ մենեջերների գործարքների մասին հաշվետվությունները։/pp img width=669 src=/upload/medialibrary/617/617e0e181a4362512744b4da79a1acf8.jpg height=445 title=фридом alt=фридомbr/pp bՀրաժարվիր խնայողություններից՝ հօգուտ ներդրումների/b/pp Միջոցների կուտակման և կրկնապատկման ռազմավարությունները պետք չէ ընկալել որպես փոխադարձ բացառող։ Ընտրելով ոչ ռիսկային տոկոսադրույք՝ դուք կպահպանեք ձեր փողի արժեքը և կձևավորեք «ֆինանսական բարձիկ», որն անհրաժեշտ է անկանխատեսելի իրավիճակում: Կապիտալի աճին ուղղված ներդրումները սկզբունքորեն այլ մոտեցում է: Այստեղ կպահանջվի ավելի շատ գիտելիք և ներգրավվածություն: Արժեթղթերի գնումը կարող է լավ լրացուցիչ եկամուտ բերել, սակայն բացասական հանգամանքներում երաշխիք չկա, որ կպահպանվեն նույնիսկ սկզբնական ներդրված միջոցները: Ամենաճիշտը կապիտալի և՛ կուտակային, և՛ եկամտաբեր մասերի մասին հոգալն է։/pp bՄուտք գործիր միայն կայուն շուկա/b/pp Շուկայում իսկապես չի կարելի հապճեպ որոշումներ կայացնել։ Սակայն զգուշությունը չպետք է ջնջի իրականության սահմանը: Շուկան չի դառնա լիովին անվտանգ և կանխատեսելի հարթակ, քանի որ դրա հիմնական սկզբունքը ռիսկի և վարձատրության կապն է։ Բաժնետերը համաձայնվում է դիսկոմֆորտի անկումների պահին, հիմա գումար է տալիս՝ հետագայում շահույթ ստանալու համար: Ընկերությունն իր հերթին միջոցներ է ստանում և վճարում համբերության համար։ Ռիսկը և վարձատրությունը հավասարակշռող տարրն ակտիվների գինն է:/pp Նույնիսկ մտածված մոտեցումը ցանկացած գործի, այդ թվում՝ ներդրումների հարցում, ներառում է հարմար բացթողումների աստիճան։ Կարևոր է նախօրոք հասկանալ, թե որ իրավիճակները կարող են ձեզ մոլորեցնել և հետևել դրանց․/pp/pul linbsp; Սեփական հնարավորությունների գերագնահատումը/li linbsp; Կատարյալ պայմաններին սպասելը/li linbsp;«Շուկայի նկատմամբ ունիվերսալ բանալի» փնտրելը/li linbsp; nbsp;Գործողությունն առաջ է անցնում ըմբռնումից/li linbsp; Պոտենցիալ սպառնալիքներն անտեսելը/li linbsp;Ամբողջական վստահությունն այլ մարդկանց նկատմամբ/li linbsp; nbsp;Սեփական սխալները չընդունելը/li/ul iՆյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության ևnbsp;/ia href=https://ffin.am/ target=_blankiFreedom Broker Armenia/i/ai–իnbsp;/ia href=https://arka.am/am/news/a_year_of_investing_in_yourself/ target=_blanki«Ֆինանսական ինքնակրթման տարի»/i/ainbsp;համատեղ նախագծի շրջանակում:/ibrp/p





Губернаторы России
Москва

Собянин: Москву-реку разделили на участки для отдыха и прогулочных маршрутов





Москва

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: На Москве-реке появились специальные участки для занятий водным спортом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Студия Звукозаписи. Создание Песен, Музыки, Аранжировок.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Родина» упустила победу над «Ротором», пропустив на 83-й минуте матча Первой лиги

Во дворах неинтересно: как в Крыму создали тренд на дружелюбный ЖК

«Тюмень» хочет подписать экс-вратаря «Краснодара» и «Зенита» Крицюка


Андрей Рублёв

Рублев всухую обыграл Уайлда в первом круге US Open-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Врач-стоматолог Татьяна Сумцова: новый тренд опасен для здоровья зубов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России