ԵՄ-ն առաջարկում է իր դիտորդներին Հայաստանում պահել եւս 2 տարի
Այդ մասին «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։
Այնտեղ նշել են, որ ԵՄ անդամ երկրները ողջունել են առաջարկը եւ ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեւական ժամանակ դժգոհություն է հայտնում Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությունից եւ մեդադրանքներ է հնչեցնում է ԵՄ նախկին եւ ներկա ղեկավարների հասցեին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին հայտնել էր, որ պատրաստ է դիտարկել ԵՄ դիտորդների հեռացումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներից:
EUMA-ն Հայաստանում տեղակայվել է 2023 թվականին փետրվարին՝ ունենալով 100 դիտորդ: 2023 թվականի դեկտեմբերին Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշում էին կայացրել առաքելության կազմն ընդլայնել մինչեւ 209 դիտորդ: Ավելի ուշ առաքելությանը միացել էր նաեւ Կանադայի ներկայացուցիչը, ինչին ի պատասխան պաշտոնական Մոսկվայի եւ Բաքվի ներկայացուցչներն հայտարարել էին, որ EUMA-ն «վերածվում է ՆԱՏՕ առաքելության»: