Добавить новость
103news.com
Все новости
Январь
2026

«Վիվա Արմենիա». Խտրական մոտեցումը չի կարող արդարացված համարվել

0

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Արձագանքելով ԶԼՄ-ներում ու սոցիալական հարթակներում «Ֆասթ Շիֆթ», «Իդրամ», «Իզի փեյ» եւ «Թել-Սել» վճարահաշվարկային կազմակերպությունների հայտարարություններին՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել փաստական իրավիճակը եւ հերքել հրապարակված անհիմն մեղադրանքները:

Հրապարակված նյութերում ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրում է փաստերը եւ միտված է հանրության մոլորեցմանը՝ ստեղծելով անհիմն բացասական պատկերացում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գործողությունների մասին եւ վնասելով վերջինիս բարի գործարար համբավը:

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հանդես է եկել ոչ թե միջնորդավճարների կամայական նվազեցման պահանջով, այլ արդարացի եւ տնտեսապես հիմնավորված առաջարկով: Մասնավորապես ընկերությունն առաջարկել է էլ. հաղորդակցության ծառայությունների համար գանձվող միջնորդավճարները համապատասխանեցնել կոմունալ ծառայությունների համար կիրառվող սակագներին, որոնք էապես նվազ են «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ից գանձվող միջնորդավճարներից։

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի առաջարկը հիմնավորված է այն հանգամանքով, որ ինչպես կոմունալ, այնպես էլ էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վճարումներն ունեն պարբերական բնույթ եւ վճարումների ընդունումը, մշակումը եւ փոխանցումը իրականացվում է միեւնույն եղանակով: Ուստի, առկա չէ որեւէ հիմք, թե ինչու համանման ծառայությունների համար պետք է կիրառվեն էապես տարբեր սակագներ։

Այդուհանդերձ, վճարահաշվարկային ծառայություններ մատուցող վերոհիշյալ ընկերություններն ամբողջովին մերժել են նշված առաջարկը՝ առանց տնտեսապես հիմնավորված պատճառաբանության, եւ դրանցից որեւէ մեկը հանդես չի եկել որեւէ հանդիպական առաջարկով:

Ակնհայտ է, որ միջնորդավճարների սահմանման հարցում խտրական մոտեցումը չի կարող համարվել արդարացված։ Երբ նույնատիպ տեխնիկական գործընթացի համար կիրառվում են էականորեն տարբեր սակագներ՝ առանց օբյեկտիվ հիմնավորման, դա վկայում է շուկայական արդարության խախտման մասին, ինչն անընդունելի է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի համար:

Ավելին, վճարահաշվարկային ծառայություններ մատուցող չորս խոշոր ընկերությունների կողմից միջնորդավճարների վերանայման վերաբերյալ առաջարկի կատեգորիկ մերժումը առաջացնում է կասկած հնարավոր հակամրցակցային համաձայնության վերաբերյալ։ Ընկերության կարծիքով նման վարքագիծը սահմանափակում է շուկայական մրցակցությունը եւ վնաս է պատճառում ինչպես էլեկտրոնային հաղորդակցության օպերատորներին, այնպես էլ վերջնական սպառողներին:

Հարկ է փաստել, որ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող վերոհիշյալ ընկերությունները մի կողմից ցուցաբերում են կոշտ դիրքորոշում եւ զուգահեռաբար փորձում են հասարակության մոլորեցման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դիմելու միջոցով հանրային եւ վարչական ճնշում գործադրել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների նկատմամբ։ Ի տարբերություն դրա «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն մշտապես ձգտել է եւ ձգտում է կառուցողական երկխոսության եւ պատրաստ է վերսկսել բանակցությունները եւ վերահաստատել համագործակցությունը՝ ակնկալելով, որ նշված վճարահաշվարկային ընկերությունների սակագները կձեւավորվեն արդար, տնտեսապես հիմնավորված, մրցակցային եւ փոխշահավետ կերպով։ Այդուհանդերձ, ընկերությունը տեղի չի տալու անհարկի ճնշումներին, վճռական է գտնվելու իր շահերը հետեւողական կերպով պաշտպանելու հարցում՝ վերապահելով բոլոր իրավունքները, ներառյալ սեփական հայեցողությամբ իր գործարար համբավի պաշտպանության եւ կրած վնասների հատուցում պահանջելու հարցում։

Կոչ ենք անում համապատասխան վճարահաշվարկային ընկերություններին վերանայել իրենց վարքագիծը, զերծ մնալ Ընկերության վերաբերյալ պախարակող տեղեկություններ տարածելուց եւ անխոհեմ քայլերից։

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հարկ է համարում հիշեցնել իր բաժանորդներին, որ ծառայությունների համար վճարումները հնարավոր է կատարել. 

•    ՀՀ բանկերի օնլայն բանկինգի եւ վճարային տերմինալների միջոցով
•    «ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով, մասնաճյուղերում, տերմինալներով
•    «My Viva» հավելվածի միջոցով
•    ⁠Team Pay  ու U!Pay հավելվածներով ու մասնաճյուղերում
•    Viva-ի «Առցանց վճարման» էջի միջոցով
•    Viva-ի սպասարկման կենտրոններում
•    ՀՀ բանկային փոխանցմամբ
•    ՀՀ բանկերի մասնաճյուղերում
•    «Հայփոստի» փոստային բաժանմունքներում
•    «Լիցք» վաճառակետերի ցանցում

Viva-ի բաժանորդը նաեւ կարող է առանց որեւէ վճարի ստանալ գումար այլ կանխավճարային բաժանորդից «Փողանցում» ծառայության միջոցով»: 







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России