Добавить новость
103news.com
Все новости
Февраль
2026
1 2 3 4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

EasyPay-ը՝ օպերատորների հետ ձեւավորված իրավիճակի մասին

0

«Իզի Փեյ» (EasyPay) ընկերությունը, հավատարիմ մնալով թափանցիկության, պատասխանատվության եւ հանրային շահի առաջնայնության իր սկզբունքներին, ներկայացրել է իր դիրքորոշումը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձեւավորված իրավիճակի վերաբերյալ: 

«Վերջին շրջանում «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» եւ «Յուքոմ» ընկերությունների կողմից ներկայացված համագործակցության նոր պայմանները, մասնավորապես՝ միջնորդավճարների 40-50%-անոց կտրուկ կրճատման պահանջը, կրում են միակողմանի բնույթ եւ չեն համադրվում փոխշահավետ համագործակցության եւ տնտեսական հիմնավորվածության սկզբունքների հետ։ 

Միեւնույն ժամանակ, տեղեկատվական հոսքում նկատվում է մոտեցում, որի համաձայն՝ հեռահաղորդակցության ծառայությունները դիտարկվում են հանրային կարգավորման ներքո գործող կոմունալ ծառայություններին բնորոշ տրամաբանությամբ։ Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ կոմունալ ծառայությունների սակագները սահմանվում են պետական կարգավորման մեխանիզմներով եւ գործում են մրցակցային դաշտից դուրս, մինչդեռ հեռահաղորդակցության օպերատորները մասնավոր բիզնես սուբյեկտներ են եւ գործունեություն են իրականացնում ազատ շուկայական եւ մրցակցային պայմաններում։ 

EasyPay-ը ծառայությունների անվտանգությունն ու անխափանությունը ապահովում է շարունակական ներդրումների միջոցով՝ տեխնիկական հուսալիության, կիբերանվտանգության, ինքնասպասարկման տերմինալների սպասարկման, ինչպես նաեւ թվային եւ ֆիզիկական ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման ուղղություններով։ 

Նշված գործոնները վճարահաշվարկային ծառայությունների որակի ապահովման օբյեկտիվ բաղադրիչներ են եւ անմիջական ազդեցություն ունեն ծառայության ինքնարժեքի ձեւավորման վրա։ 

Միաժամանակ վճարահաշվարկային ծառայությունների առանձնահատկությունները, մասնավորապես՝ հեռահաղորդակցության ոլորտում մանրադրամների մուտքագրմամբ ուղեկցվող գործարքների մեծ ծավալը եւ հետեւաբար կանխիկ դրամական միջոցների ինտենսիվ Public շրջանառությունը, պահանջում են գործառնական մեծ ռեսուրսներ, ինչը եւս պետք է հաշվառվի տնտեսական պայմանների ձեւավորման ընթացքում։ Առաջարկվող միջնորդավճարների 40–50%-անոց կրճատումը չի համադրվում գործող ծախսային եւ գործառնական կառուցվածքի հետ եւ էական ազդեցություն ունի ծառայությունների կայուն եւ որակյալ մատուցման հնարավորությունների վրա։

EasyPay-ի կողմից ներկայացված կառուցողական եւ փոխզիջումային մոտեցումները, ցավոք, չեն ստացել համաձայնություն, ինչի արդյունքում հեռահաղորդակցության օպերատորների կողմից իրականացվել է պայմանագրային հարաբերությունների միակողմանի դադարեցում։ 

Ստեղծված իրավիճակը կարող է սահմանափակել Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող օգտատերերի համար EasyPay-ի ենթակառուցվածքների միջոցով վճարումների հասանելիությունը, ինչպես նաեւ առաջացնել լրացուցիչ ռիսկեր՝ շուկայում չկարգավորվող ստվերային միջնորդական լուծումների հնարավոր տարածման տեսանկյունից։ 

Շուկայական հավասարակշռության եւ արդար մրցակցային միջավայրի պահպանման նպատակով EasyPay-ն արդեն դիմել է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով եւ Հայաստանի կենտրոնական բանկ։

Ընկերությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու մասնագիտական երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ բաց է բանակցությունների համար՝ համոզված լինելով, որ արդյունավետ համագործակցությունը հնարավոր է բացառապես արդար տնտեսական պայմանների եւ փոխշահավետության սկզբունքի հիման վրա՝ ի շահ Հայաստանի վճարահաշվարկային համակարգի կայուն զարգացման եւ քաղաքացիների շահերի պաշտպանության»,- ասվում է հաղորդագրությունում:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России