Добавить новость
103news.com
Все новости
Февраль
2026
1 2 3 4 5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Կանադահայոց թեմի առաջնորդը «խղճի ուղերձով» դիմել է հայ իրավաբաններին

0

Ուղերձում ասված է.

«Սույն ուղերձով դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում, եւ հատկապես Հայաստանի Հանրապետությունում գործող հայ իրավաբանական միություններին։ Ձեզ ընկալում եմ ոչ միայն որպես տարբեր պետությունների իրավական համակարգերում գործող առանձին անհատներ, այլեւ՝ որպես համահայկական շահերի պաշտպանության գիտակցումով առաջնորդվող, արժեքային ընդհանրությամբ միավորված մեկ ամբողջական համայնք։

Ցավով եւ խոր մտահոգությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության վերջին տարիների մի շարք պետական որոշումներ եւ նախաձեռնություններ, որոնք ակնհայտորեն հակասում են ազգային, սահմանադրական եւ հոգեւոր հիմնարար արժեքներին, մինչ օրս չեն արժանացել համարժեք հրապարակային կամ մասնագիտական իրավական գնահատականի։ 

Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականների ազատ տեղաշարժի սահմանափակմանը եւ նրանց մասնակցության խոչընդոտմանը նախատեսված եպիսկոպոսաց ժողովին։ Սրանք վարչական կամ ընթացակարգային բնույթի հարցեր չեն, այլ ուղղակիորեն առնչվում են խղճի ու կրոնի ազատությանը եւ Եկեղեցու ներքին ինքնավարությանը։

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որ խղճի, կրոնի եւ միավորման ազատությունները չեն կարող սահմանափակվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Մարդու իրավունքների միջազգային սկզբունքը հստակորեն ամրագրում է, որ պետության պարտականությունն է ոչ թե վերահսկել այդ ազատությունները, այլ ապահովել դրանց լիարժեք եւ արդյունավետ իրացումը։
Այսօր, սակայն, «նոր» Հայաստանի իշխանությունները ավանդական քրիստոնեական արժեքների նսեմացումը ներկայացնում են որպես մարդու իրավունքների պաշտպանություն՝ աղավաղելով իրավունքի եւ արժեքների իրական բովանդակությունը։

Պետությունն փորձում է Եկեղեցուն վերաբերվել որպես վարչական կամ գործադիր մարմնի՝ խախտելով նրա ներքին ինքնավարությունը եւ խոչընդոտելով համաեկեղեցական նշանակություն ունեցող ժողովի գումարումը։ Հոգեւորականներին առաջադրվում են անհեթեթ եւ իրավական հիմքերից զուրկ մեղադրանքներ՝ ներէկեղեցական որոշումները չկատարելու կամ դրանք դատական ատյանների միջոցով կասեցնելու պատրվակով։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին ունի բազմադարյա ինքնուրույն գոյություն եւ երբեք չի հանդիսացել պետական կառույց կամ ենթակա մարմին։

Այս իրողությունների հետեւանքով համաեկեղեցական ժողովը այսօր ստիպված է գումարվել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Դա պայմանավորված է իշխանական միջամտությունների իրական վտանգով։ Մինչդեռ այդ ժողովում պետք է քննարկվեն բացառիկ կարեւորության հարցեր, առնչվող Հայ Առաքելական Եկեղեցու ներկային եւ ապագային։

Քրիստոնեական ավանդությունը հստակ է այս հարցում. «Որտեղ արդարություն չկա, այնտեղ իշխանությունը վերածվում է բռնության»։ Եկեղեցական հայրերի այս ուսմունքը արդարությունը ներկայացնում է ոչ թե որպես բարեմաղթանք, այլ՝ որպես իշխանության օրինականության սահման։ Հայ իրավական եւ փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչ Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքում» հստակ ձեւակերպում է նույն սկզբունքը՝ նշելով, որ օրենքը կոչված է պաշտպանելու թույլերին ուժեղներից, այլ ոչ թե դառնալու ուժեղների գործիքը՝ թույլերի դեմ։


Այսօր, սակայն, երբ իրավաբանական խնդիրները վերաբերում են առավել խորքային եւ համազգային նշանակություն ունեցող հարցերի՝ Եկեղեցու ազատությանը եւ ինքնավարությանը, հոգեւորականների հիմնարար իրավունքներին, ինչպես նաեւ պետական մակարդակով եկեղեցական գույքի վաճառքի կամ նվիրատվության մտահոգիչ նախաձեռնություններին, նկատվում է անհասկանալի լռություն։ Այդ լռությունը նման իրավիճակներում, կամա թե ակամա, ընկալվում է որպես համաձայնություն կամ մասնագիտական եւ բարոյական պատասխանատվությունից խուսափում։

Իրավաբանը միայն իրավական նորմեր կիրառող մասնագետ չէ։ Նա նաեւ արդարության, իրավունքի գերակայության եւ քաղաքացիական խիզախության կրողն է։ Ինչպես կրկին ընդգծում է Մխիթար Գոշը, արդար դատաստանը սկսվում է խղճից, այլ ոչ թե հրահանգից։

Ակնկալում եմ, որ Հայ Եկեղեցու իրավաբան զավակները այս ուղերձը կընդունեն որպես կոչ՝ վերաիմաստավորելու իրենց մասնագիտական պարտավորությունները եւ դրանք վերածելու հետեւողական ու գործնական քայլերի՝ ի պաշտպանություն այն արժեքների եւ իրավունքների, որոնք այսօր վտանգված են Մայր Հայրենիքում»։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России