Добавить новость
103news.com
Все новости
Февраль
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Team Holding-ը մեկնարկել է դոլարային պարտատոմսերի 2-րդ փուլի տեղաբաշխումը

0

Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլի մեկնարկի մասին։ 

Առաջին փուլի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է Team Holding-ի նկատմամբ շուկայի բարձր հետաքրքրության եւ ներդրողների վստահության մասին։

Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով։

Team Holding-ի պարտատոմսերը հանդիսանում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ ուղղված ընկերության ենթակառուցվածքային եւ նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական միջավայրի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը եւ տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։

Երկրորդ փուլը մեկնարկում է արդեն ձեւավորված շուկայական հետաքրքրվածության եւ դրական արձագանքի պայմաններում։ Երկրորդ փուլի շրջանակում տեղաբաշխվող դոլարային պարտատոմսերի պայմաններն են՝ անվանական ծավալը՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 8,75%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։ Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։

Տեղաբաշխման արդյունքում ներգրավվելիք միջոցները Team Holding-ը կուղղի իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաեւ ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

«Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխման՝ նախատեսված ժամկետից շուտ ավարտը մեզ համար հստակ ազդակ էր շուկայի բարձր հետաքրքրվածության եւ ներդրողների վստահության մասին։ Մենք բարձր ենք գնահատում այդ վստահությունը եւ այն ընկալում որպես պատասխանատվություն՝ շարունակաբար ապահովելու կայուն աճ եւ թափանցիկ զարգացում։

Այս ծրագիրը թույլ է տալիս Team ընկերությունների խմբին զարգանալ ավելի արագ, ընդլայնել իր գործունեության ծավալները եւ կյանքի կոչել ավելի մեծ եւ ավելի հավակնոտ նախագծեր։ Միեւնույն ժամանակ, ներգրավվող միջոցները ուղղվում են այնպիսի նախաձեռնությունների իրականացմանը, որոնք ոչ միայն ուժեղացնում են մեր էկոհամակարգը, այլեւ ունեն երկարաժամկետ դրական ազդեցություն տնտեսական աճի համար»,- նշել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

 «Մեզ համար առաջնային է ներդրողներին տրամադրել պարզ, հասկանալի եւ վստահելի ներդրումային գործիքներ։ Team Holding-ի պարտատոմսերի երկրորդ փուլի մեկնարկը հիմնված է առաջին փուլի հաջող արդյունքների վրա եւ կարեւոր քայլ է ինչպես ընկերության զարգացման, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի կայուն ընդլայնման տեսանկյունից»,- ասել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։

Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար եւ 1.4 միլիարդ ՀՀ դրամ։
Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։

Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России