Добавить новость
103news.com
Все новости
Июль
2016

Մալաթիայում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

0

ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

2016 թվականի հուլիսի 20-ին` ժամը 13:50-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1966թ. ծնված Ռ.Կոստանյանը, իսկ ժամը 13:55-ին՝ արյունահոսող վերքերով մի տղամարդու տեղափոխման մասին:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողութունների արդյունքում պարզվել է տղամարդու ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1972 թ. ծնված Ռ.Ավետիսյանն է և որ  նշված երկու անձինք մարմնական վնասվածքներ են ստացել նույն վայրում։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 20-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ռ.Ավետիսյանը և Ռ.Կոստանյանը  վիճաբանել են  Երևան քաղաքի Ծ.Իսակովի պողոտայում գտնվող հացատանը:

Վիճաբանության ձայները լսելով՝ ոստիկանության ծառայող Ռ.Եփրեմյանը  մուտք է գործել վիճաբանողների սենյակը և  նկատել, թե ինչպես է  Ռ.Ավետիսյանը կրակում  Ռ.Կոստանյանի ուղղությամբ՝ պատճառելով  հրազենային վնասվածք։ Ներկայանալով  որպես  ոստիկանության  ծառայող՝  Ռ.Եփրեմյանը  Ռ.Ավետիսյանից  պահանջել է վայր դնել զենքը, սակայն վերջինս ատրճանակն ուղղել է Ռ.Կոստանյանի ուղղությամբ և արձակել ևս մեկ կրակոց:

Նախնական քննության տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցը քաղաքացու և իր  կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը կանխելու և Ռ.Ավետիսյանին  վնասազերծելու նպատակով իրեն ամրակցված  մարտական ատրճանակից կրակոց է արձակել Ռ.Ավետիսյանի աջ ազդրին և նրա ձեռքից վերցրել ատրճանակը։

Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Ատրճանակներն առգրավվել  են: Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումը պարզելու ուղղությամբ:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России