Aston Martin-ը գաղտնազերծել է Vanquish S կուպեի բաց տանիքով տարբերակը (լուսանկարներ)
Aston Martin ընկերությունը ներկայացրել է 603 ձիաուժ հզորությամբ Vanquish S սուպերքարի բաց տանիքով տարբերակը:
Ինչպես նկարագրում է Motor.ru-ն, նորույթն ստացել է Volante անվանման ավանդական վերջավորությունը, որը բնորոշ է բրիտանական ապրանքանիշի ծալովի տանիքով մեքենաներին:
Բաց տանիքով սուպերքարը զինված է նույն շարժիչով, որը տեղադրված է կուպեի կապոտի տակ: Դա 6 լիտր տարողությամբ, 12 մխոցային շարժիչն է, որն աշխատում է 8 աստիճան ավտոմատ փոխանցմա տուփի հետ համատեղ:
Volante մոդելի դինամիկ բնութագրիչները դեռևս չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ կուպեն 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 323 կմ/ժամ է:
Aston Martin Vanquish S կուպեն Եվրոպայում վաճառվում է 262 950 եվրոյով: Vanquish S Volante մոդելի արժեքը դեռևս հայտնի չէ: