Добавить новость
103news.com
Новости по-русски
Февраль
2023

Արթուր Ջանիբեկյանի Triple S Ventures-ը ներդրում է կատարել հայկական Docus-ում

0

Triple S Ventures վենչուրային Ֆոնդը հայտարարել է 2023-ի առաջին ներդրման մասին, որը կատարել է հեռաբժշկության հարթակ մշակած հայկական Docus ստարտափում: Գործարքի չափը կազմում է 250 հազար դոլար:

Docus-ը նորարարական հարթակ է, որը հնարավորություն է տալիս հիվանդներին եւ խնամակալներին օգտվել լավագույն բժշկական օգնությունից՝ երկու առաջատար բժիշկների համագործակցության միջոցով՝ մեկ տեղական եւ մեկ միջազգային, այդկերպ մեծացնելով ճշգրիտ ախտորոշում եւ բուժում ստանալու հնարավորությունը:

Docus-ի շնորհիվ զարգացող երկրների բժիշկները համագործակցում են հարյուրավոր լավագույն բժշկական փորձագետների հետ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից՝ հիվանդներին հնարավորինս լավագույն օգնություն ցուցաբերելու համար:

Առավել ծանր հիվանդները մտահոգված են իրենց ախտորոշման ու բուժման պլանի համար եւ հաճախ ձգտում են երկրորդ կարծիք ստանալ: Սա հիմնավոր մտահոգություն է՝ հաշվի առնելով, որ սխալ ախտորոշումը համարվում է մահվան 3-րդ ամենատարածված պատճառներից, իսկ վիրահատությունների 30%-ն իրականում ավելորդ է:

Ներկայում Docus-ը կենտրոնացած է Հնդկաստանի շուկայի վրա:

«Մենք այժմ կենտրոնանում ենք Հնդկաստանի առողջապահության ոլորտի վրա, քանի որ ապագան հասկացող շատ հնդիկ բժիշկներ բաց են համագործակցելու ԱՄՆ եւ Եվրոպայի բժիշկների հետ։ Ավելին, որպես երկրորդ լեզու նրանք խոսում են անգլերեն»,- նշել է Docus-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռոբերտ Սարգսյանը:

«Ես վստահ եմ, որ Docus-ի եւ Triple S-ի համագործակցությունը թույլ կտա ստարտափին արագ ընդլայնվել հնդկական շուկայում: Մենք կարծում ենք, որ սա նախադեպ կլինի հնդկական շուկայում հայկական ստարտափների հաջողության համար»,- ասել է վենչուրային ֆոնդի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը։

Triple S VC-ն նոր ֆոնդ է, որը հիմնադրվել է 2022 թվականին Արթուր Ջանիբեկյանի, Հակոբ Հակոբյանի եւ Ավագ Սիմոնյանի կողմից ու թիրախավորում է սկզբնական փուլերում գտնվող ստարտափներին:

Վենչուրային ֆոնդի ստեղծման եւ նպատակների մասին կարող եք ընթերցել այստեղ:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России