Դատախազությունը ցանկանում է բռնագանձել Քոչարյանի եւ նրա ընտանիքի անդամների գույքը
Հաղորդագրության մեջ ասված է.
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ:
Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել եւ ենթակա են բռնագանձման՝
• 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում.
• 2 տրանսպորտային միջոց.
• Մասնակցություն՝ հայաստանյան եւ արտասահմանյան 18 իրավաբանական անձերում.
• Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ եւ արժեթղթեր.
• Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ.
• Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների եւ այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել»: