Добавить новость
103news.com
Новости по-русски
Май
2024

Հայաստանի աղետները պետք է նախազգուշացում լինեն Իսրայելի համար

0

Ներկայացնում ենք բրիտանական The Critic պարբերականում հրապարակված Օքսֆորդի Ճգնաժամերի հետազոտական ինստիտուտի տնօրեն Մարկ Ալմոնդի Remember the Armenians հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մարկ Ալմոնդը եղել է Անկարայի Բիլքենթ համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, հեղինակել է «Աշխարհիկ Թուրքիա. կարճ պատմություն» գիրքը:

Մարկ Ալմոնդ

Գազայի հակամարտությունում զոհերի աճող թիվը հանգեցրել է չորս կողմից «Ցեղասպանությո՛ւն» աղաղակների: Մոռանալով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակումը, որի ժամանակ մարդիկ էին առեւանգվել, արեւմտյան երկրներում կտրուկ աճում է պահանջը՝ արգելել զենքի վաճառքը Իսրայելի Պաշտպանության բանակին, քանի որ աճում է հասարակության անհանգստությունը Գազայի պատերազմի մարդկային գնի վերաբերյալ:

Արեւմուտքում զենքի առեւտրի դեմ պայքարողները եւ Իսրայելին զենք առաքող օտարերկրյա էնտուզիաստները պակաս ուշադրություն են դարձնում ակնհայտ պարադոքսի վրա. այն է, որ Իսրայելը անշեղորեն ավելացրել է սեփական զենքի արտահանումը, իսկ ԱՄՆ-ից ռազմամթերք է գնում այնպիսի արագությամբ, որը չլսված է 1973-ի Յոմ Կիպուրի պատերազմից հետո:

Իսրայելի արտահանման հիմնական շուկան այս պահին Ադրբեջանն է. Բեն Գուրիոնից Բաքու թռչող տրանսպորտային ինքնաթիռների մասին հաղորդումները լուսավորում են համացանցը: Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան կարեւոր Իսրայելի համար եւ ո՞ւմ դեմ է վերջինս զինում առաջինին:

Ընկերներ եւ թշնամիներ

2020-ին եւ 2023-ի սեպտեմբերին իսրայելական ԱԹՍ-ները եւ ռազմական տեխնիկան առանցքային դեր խաղացին հարեւան հայերի վրա Ադրբեջանի հարձակման գործում. դա հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հնագույն հայրենիքից, բոլոր հայերի փախուստին՝ բացի մի տասնյակից:

Նախքան ադրբեջանցիների եւ հայերի էթնիկ մրցակցությունը դարձավ Խորհրդային Միության մոտալուտ փլուզման ախտանիշ, քրիստոնյա հայերի եւ մահմեդական ադրբեջանցիների միջեւ բռնությունը երկար պատմություն ունի, եւ դրա հետեւանքները ամենեւին միայն տեղական չեն: Երեսուն տարի առաջ ես միամտորեն կարծում էի, որ հայերն ու վրացիները՝ Հարավային Կովկասի երկու ավանդաբար քրիստոնյա ժողովուրդները, դաշնակիցներ կլինեն իրենց շրջապատող մուսուլմանների դեմ: Մի վրացի այլախոհ ուղղեց ինձ. «Ճիշտ է, հայերը մեզ նման քրիստոնյա են, իսկ ադրբեջանցիները՝ մահմեդական: Բայց հայերը հայ են»:

Նույնքան սխալ է նաեւ ենթադրությունը, որ Իսրայելն ու Հայաստանը՝ երկու փոքր, ոչ իսլամական պետություններ, որոնք խրված են թշնամական մուսուլմանական հասարակությունների միջեւ, պետք է բնական դաշնակիցներ լինեն: Չնայած ժամանակակից հայկական եւ իսրայելական ինքնությունները կերտվել են 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ջարդերի արդյունքում, համակրանքը նրանց միջեւ հազվադեպ երեւույթ է:

Երիտթուրքերի կողմից Անատոլիայի հայերի կոտորածը 1915 թվականին ասես ցեղասպանության Հին Կտակարան էր Հիտլերի Նոր Կտակարանի՝ Եվրոպայի հրեաների արդյունաբերական ծավալի կոտորածի համար: Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերին», կանաչ լույս էր Հոլոքոստի համար, բայց 85 տարի անց դրա զոհերը, ավելի ճիշտ՝ նրանց թոռները, իրենց ազգի տառապանքների յուրահատկությունը դարձրեցին մյուսի տառապանքը նսեմացնելու պատճառ:

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի հրեական հակազրպարտության լիգան դեմ էր Վաշինգտոնի կողմից 1915-ի ճանաչմանը որպես ցեղասպանություն՝ հակասեմական քարոզչության դեմ արշավին զուգահեռ:

Աշխարհիկ Թուրքիան մահմեդական մեծամասնություն ունեցող այն հազվագյուտ հասարակությունն էր, որը ճանաչեց Իսրայելը: Հայաստանը Խորհրդային Միության մաս էր, որի վարչակարգը հովանավորում էր Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, փորձում էր օգտագործել Սիրիայում եւ Լիբանանում հայ փոքրամասնությունը որպես ազդեցության գործակալ եւ 1965-ին կառուցեց Երեւանի ցեղասպանության հուշահամալիրը՝ որպես հարված ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային:

Իրանը Կրեմլից ստանձնել է հակաիսրայելական բռնության եւ քարոզչության գլխավոր հովանավորի դերը եւ Հայաստանին համարում է հարմար դաշնակից հյուսիսային հարեւանի՝ Ադրբեջանի դեմ: Եթե Իրանը հարավային Լիբանանը (որտեղ գերիշխում է Հեզբոլլահը) համարում է Իսրայելի դեմ իր հնարավոր հյուսիսային ճակատ, Իսրայելի (եւ Պենտագոնի) ռազմավարները դիտարկում են Ադրբեջանը որպես հնարավոր հյուսիսային ճակատ Իրանի դեմ պատերազմում:

Ընտանեկան բիզնես

Երբ 1991 թվականին Ադրբեջանը անկախացավ ԽՍՀՄ-ից եւ վերսկսեց իր իքնիշխանությունը Ալիեւների ընտանիքի իշխանության ներքո (որի պատրիարք Հեյդարը Բաքվում Բրեժնեւի փոխթագավորն էր), միշտ առկա էր իրանական դիվերսիայի վախը: Աշխարհիկ խորհրդային տարիների շնորհիվ Ադրբեջանի հասարակությունը շատ տարբեր է հարավային իսլամական մոդելից՝ նույնիսկ Իրանի էթնիկ ադրբեջանցիների հետ համեմատ:

Իրանի հյուսիս-արեւմուտքում ադրբեջանցիների թիվը շատ ավելի մեծ է (չորս անգամ ավելի, քան Բաքվում), եւ դա նույնպես վտանգ է ներկայացնում Ալիեւի ռեժիմի համար: Եթե այաթոլլահների վարչակարգը փլուզվի, եւ Իրանը կազմալուծվի էթնիկ բաղադրիչների, ապա ավելի հավանական է, որ հին Թավրիզը բռնակցի նավթով հարուստ Բաքուն, քան հակառակը:

Ալիեւներին ձեռնտու է, որ իրենց հարավում լինի վտարակ Իրանը, որը ճնշում է իրենց արյունակից եղբայրներին, բայց ռազմական վտանգ չի ներկայացնում, քանի որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն եւ Իսրայելը երբեք չեն հանդուրժի, որ իրանական կողմը շարժվի հյուսիս՝ դեպի Բաքվի նավթի եւ գազի հանքավայրերը:

Դեռ 1919-ին Արթուր Բալֆուրը նշել է Արեւմուտքի արհամարհանքը Կովկասի տեղաբնակների վեճերի նկատմամբ: Մեծ տերությունների համար կարեւորը նավթն էր. «Եթե ուզում են սեփական կոկորդը կտրել, ինչո՞ւ պիտի թույլ չտանք... Մենք կպաշտպանենք Բաթումը, Բաքուն, նրանց միջեւ երկաթուղին եւ խողովակաշարը»:

Այժմ խողովակաշարն անցնում է Բաքվից մինչեւ Թուրքիայի միջերկրածովյան տերմինալ՝ Ջեյհան, որտեղից տանկերները բերում են Իսրայելի նավթի ներկրման 60 տոկոսը: Էներգակիրներով աղքատ Հայաստանը սակարկելու հնարավորություն չունի՝ հաշվի առնելով, որ խրված է Բաքվի եւ Իրանի՝     հարավային «բարեկամական» հարեւանի գազատարի միջեւ: Թեհրանն իր հայ քրիստոնյա փոքրամասնությանը շատ տարբեր է վերաբերվել, քան մյուս ոչ մուսուլմաններին:

Սա բացատրում է, թե ինչու են հյուսիսամերիկյան քրիստոնյա լոբբիստներն լռում աշխարհի պաշտոնապես առաջին քրիստոնեական հասարակության հետ վերջերս պատահած աղետների մասին: Պատճառը միայն այն չէ, որ հայ քրիստոնյաների ծեսն ու աստվածաբանությունը հակասում է ԱՄՆ ավետարանական բողոքականության էությանը. մինչեւ վերջերս Հայաստանի արտաքին քաղաքականությունը զայրացրել էր Վաշինգտոնին եւ Բրյուսելին:

Անցանկալի, անտեսված

Վերջին երեք տարիների ռազմական աղետները ստիպել են Հայաստանին հեռանալ Մոսկվայից եւ Թեհրանից, բայց Արեւմուտքի ռազմական աջակցությունը դեռ փաստ չէ։

Հայաստանի գոյատեւումը որպես պետություն եւ հասարակություն կախված է աշխարհաքաղաքական թելերից, որոնք Երեւանի վերահսկողությունից դուրս են: Մոսկվան այլեւս չի աջակցում նրանց: Եթե Թեհրանը պատերազմ սկսի Իսրայելի դեմ, կամ հակառակը, Ադրբեջանը կարող է ներգրավվել որպես Իսրայելի գործընկեր եւ որոշել ջնջել Հայաստանը:

Թուրքիայի դիրքորոշումը կենսական նշանակություն ունի Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Իրանի համար, եւ կարող է աղետալի լինել Հայաստանի եւ Իսրայելի համար: Չնայած Էրդողանի հակաիսրայելական հռետորաբանությանը, Անկարան հանգիստ շարունակում առեւտուրը Իսրայելի հետ եւ թույլ է տվել, որ ադրբեջանական էներգիան հոսի իր նավահանգստով:

Մեկ թյուրքական «եղբայրական ազգի» երկու պետությունները սկսեցին հակասություններ ունենալ Իսրայելի նկատմամբ իրենց քաղաքականության մեջ, երբ Էրդողանի Արդարության եւ զարգացման կուսակցությունը խոշոր պարտություն կրեց մարտին կայացած տեղական ընտրություններում:

Էրդողանը խոստովանեց, որ պատշաճ կերպով չի հայտնել իր քաղաքականությունը Գազայի նկատմամբ: Բայց ոչ միայն մարգինալ իսլամիստական կուսակցություններն էին քննադատել Իսրայելի հարցում նախագահի ակնհայտ երկերեսանիությունը: Նշանակալից է, որ հաղթանակած, ավանդաբար աշխարհիկ եւ Իսրայելի բարեկամ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) խիստ հակաիսրայելական դիրք է ընդունել: Արձագանքելով այս ներքին ճնշմանը՝ Էրդողանն անցած ամիս հայտարարեց արտահանման սահմանափակումների մասին, եւ թուրքական ավիաընկերությունները չեղարկեցին թռիչքները դեպի Իսրայել մինչեւ 2025-ի մարտը:

Աճում է ցինիզմը նաեւ Էրդողանի ընտանեկան բիզնեսների նկատմամբ, որոնք վերաբերում են ԱԹՍ-ների արտադրությանը եւ Իսրայելի հետ գործարքներին: Սա նշանակում է, որ նախագահի անձնական ապրանքանիշը անկում է ապրում, քանի որ ինչպես աշխարհիկ, այնպես էլ ֆունդամենտալիստ քննադատները դատապարտում են նրա այսպես կոչված «Իսլամը մեկ ընտանիքում»: Միեւնույն ժամանակ նրա արտաքին քաղաքական խաղերը ՆԱՏՕ-ի դաշնակիցների, տարածաշրջանային մրցակիցների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հակադարձ արդյունք տվեցին՝ գնաճի տեսքով:

Իլհամ Ալիեւն ունի նավթ եւ գազ, որոնք հարստացնում են իրեն եւ իր ընտանիքը (ինչպես վկայում են Լոնդոնի անշարժ գույքի գործակալները), բայց նա բավական խորամանկ է եւ պատշաճ կերպով վճարում է իր ոստիկաններին ու նպաստներ հատկացնում Ադրբեջանի աղքատներին, որոնք շատ են, բայց որոնք է՛լ ավելի աղքատ կլինեին, եթե այլ, ավելի հիմար ավազակապետերի պես նա ամեն ինչ իր գրպանը դներ:

Ապագա անցյալ

Ալիեւը շատախոս լոգոկրատ չէ՝ ինչպես հետկոմունիստական կառավարիչներից շատերը: BBC-ի հաղորդավար Օռլա Գերինը զգաց նրա սուր լեզվի խայթոցը, երբ հարցրեց այլախոհներին ճնշելու մասին, եւ Ալիեւը ելույթ ունեցավ Ջուլիան Ասանժի բանտարկության հանդեպ BBC-ի անտարբերության մասին: Երբ Գրետա Թունբերգը ապրիլի 6-ին ձերբակալվեց Նիդեռլանդների ոստիկանության կողմից, Ալիեւի արտգործնախարարությունը սյուրռեալիստական բողոքի ցույց արեց՝ հիշեցնելով աշխարհին, որ Ադրբեջանը COP29-ի նախագահն է, եւ նրա կառավարությունը շրջակա միջավայրի եւ բողոքելու իրավունքի նվիրյալ պաշտպան է:

Չնայած նրան, որ Իսրայելը նախապատվությունը տալիս է Ադրբեջանին, իսկ Երուսաղեմի Հին քաղաքում վերաբնակիչների եւ հայերի միջեւ վեճեր կան՝ Հայաստանի դերը որպես աշխարհաքաղաքական ֆուտբոլի գնդակ պետք է նախազգուշացում լինի: Հայերը կարծում էին, որ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում իրենց սփյուռքը հաղթաթուղթ է, եւ նրանց թիվն ու ակտիվությունն ավելի կարեւոր են, քան ադրբեջանական նավթային փողերը: Բայց ո՞վ է այսօր հիշում Քարդաշյաններին: Միգուցե իսրայելցիները ճիշտ են կարծում, որ իրենց սփյուռքը կգերազանցի արտաքին ազդեցությունները, որոնք արեւմտյան մայրաքաղաքներում սատարում են պաղեստինցիներին:

Արեւմուտքի երիտասարդ ընտրողների տրամադրությունն այն է, որ ժառանգված անդրազգային հավատարմությունը՝ հիմնված ընդհանուր կրոնի, մշակույթի եւ հակասությունների վրա, արագորեն նվազում է, իսկ մշակութային հիշողությունը՝ մարում: Ինչպես պարզեցին ուկրաինացիները, Արեւմուտքում «ամսվա ճաշատեսակ» լինելը հետեւողական աջակցության երաշխիք չէ: Օքսֆորդի հյուսիսում հարեւանի տան մի պատուհանին «Ուկրաինա՝ ընդմիշտ» պատառոտված պաստառն է, մյուսին «Պաղեստին. զինադադար հիմա՛» գրությունը:

Այն, թե ինչպես է սահուն անգլերեն խոսող Իլհամ Ալիեւը ցինիկաբար ուղղորդում Ադրբեջանի պետական նավը, ցույց է տալիս, որ նա հասկանում է Արեւմուտքը: Փոքր պետությունները չեն կարող գոյատեւել միայն համակրանքի շնորհիվ: Իսրայելցիները հաճախ պնդում են, որ իրենք էլ են հասկանում դա, բայց հայերի նման նրանք դա տեսնում են որպես պատվար: Ո՛չ Հին Կտակարանի պետությունը, ո՛չ էլ Նոր Կտակարանն ընդունած առաջին երկիրը չեն կարող ապավինել Արեւմուտքին, որը ոչ միայն մոռացել է երկուսի մասին էլ, այլեւ չի սիրում, երբ իրեն հիշեցնում են:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Губернаторы России
Москва

Собянин назвал социальные объекты, которые откроются в Новой Москве

Москва

Пойман с поличным: Источник раскрыл подробности дела главы Солнцевского райсуда Москвы Матеты

Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день

103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Башмет

Гала-концерт «Ночь Чайковского» под руководством Юрия Башмета пройдет в Клину

Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Спартак" объявил об окончании контракта с Промесом, которому в Нидерландах грозит тюремный срок

До 15 лет лишения свободы: По делу о терроризме задержали тренера молодёжной сборной России по борьбе

В шатер — на лекцию, на сцену — за наградой

Дарья Касаткина

Первая ракетка России Касаткина выиграла теннисный турнир в Британии

Новости Крыма на Sevpoisk.ru

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России