Պեսկով. Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն կարող ընդհատվել
«Իրականում, Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել եւ չեն կարող ընդհատվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Այն ինքնիշխան պետություն է, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ թե երկկողմանի, թե պատմական, թե մշակութային առումով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն լուրը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՀՀ պետական մարմիններին ընդլայնել համագործակցությունը ռուսաստանցի գործընկերների հետ։
