Добавить новость
103news.com
Новости по-русски
Январь
2016

«Զվարթնոց»-ի հին մասնաշենքի էստակադան կապամոնտաժվի

0

Անահիտ Թարխանյանը նախօրեին լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը թույլ է տվել ապամոնտաժել «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքը:

Ճարտարապետը նշել էր, որ այս կապակցությամբ ինքը՝ որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու է Հայաստանի եւ Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին։

Քաղաքապետարանի տարածած պարզաբանման մեջ ասված է. «Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի կողմից զանգվածային լրատվամիջոցներին տրամադրված հայտարարության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված համապատասխան դիմումի եւ հայտի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշման 1-ին կետով հաստատված մաստեր պլանը, նույն որոշման 4-րդ կետով նախատեսված՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների արդյունքները, ինչպես նաեւ կազմակերպության կողմից ներկայացված՝ ՀՀ օրենդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որով ընկերությունը պետք է իրականացնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման եւ հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:

Միաժամանակ, հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի եւ սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձեւ վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը»:

Խնդրի առնչությամբ այսօր Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Ներկաները մտահոգություն են հայտնել հարցի վերաբերյալ` նշելով, որ կան չքննարկված տարբերակներ շենքի ամբողջական պահպանման առումով:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է առաջիկա օրերին Հանրային խորհրդում կազմակերպել լայն քննարկում` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին եւ քննարկել կոնցեսիոների կողմից ներկայացված նոր նախագիծը, փորձել գտնել ընդունելի լուծումներ բոլոր կողմերի համար: 







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России