2016-ը նոր որակ կհաղորդի ՀՀ-ԵՄ կապերին, ասել է Պյոտր Սվիտալսկին
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Պյոտր Սվիտալսկին ասել է այսօր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Պյոտր Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման եւ բարեփոխումների իրականացման գործում:
Սերժ Սարգսյանը, իր հերթին, վերահաստատել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են:
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար: Նա ընդգծել է, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում:
