Հայաստանի շախմատի առաջնություններում կայացել է 1-ին տուրը
Հովիկ Հայրապետյանն ուժեղ է եղել Կարեն Գրիգորյանից, Զավեն Անդրիասյանը հաղթել է Արման Միքայելյանին, Հովհաննես Գաբուզյանը՝ Նորայր Թորոսյանին:
Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության է հասել Տիգրան Պետրոսյանի նկատմամբ, իսկ Արման Փաշիկյանը՝ Սամվել Տեր-Սահակյանի: Ոչ-ոքի է ավարտվել միայն Լեւոն Բաբուջյան-Մանուել Պետրոսյան պարտիան:
Կանանց առաջնությունում ոչ- ոքիներ են գրանցվել Մանե Ադամյան-Աննա Սարգսյան եւ Աննա Հայրապետյան-Սուսաննա Գաբոյան հանդիպումներում:
Արփինե Գրիգորյանը հաղթել է Սիրանուշ Ղուկասյանին, Նարինե Գասպարյանը՝ Սոնա Ասատրյանին, իսկ Մարիա Գեւորգյանը՝ Արմինե Բաբայանին:
