Добавить новость
103news.com
Новости по-русски
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ամփոփվել է «Ucom Ֆելոուշիփ 2025» ծրագիրը

0

Ucom-ը եւ Իմփաքթ Հաբ Երեւանն ամփոփել են 2025 թվականի «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի արդյունքները։ 

Իմփաքթ Հաբ Երեւանում անցկացված միջոցառման ընթացքում ինը նորարարական ստարտափ մասնագիտական ժյուրիին են ներկայացրել մեկ տարվա ընթացքում մշակած իրենց նախագծերը, գրանցած առաջընթացը եւ կայուն զարգացմանն ուղղված լուծումները։ 

Մեկ տարի տեւողությամբ այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի «կանաչ» նորարարների նոր սերնդին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ շրջակա միջավայրի կայունության ապահովման համար՝ կանաչ էներգետիկայի, ագրոտեխնոլոգիաների, էկոտուրիզմի եւ շրջանաձեւ տնտեսության ոլորտներում։ Ծրագրի ընթացքում մասնակիցներն ստացել են անհատական քոուչինգ, մենտորների աջակցություն, ինտենսիվ ուսուցում եւ համագործակցության լայն հնարավորություններ։ 

«Ucom-ում մենք հավատում ենք, որ կանաչ տեխնոլոգիաները կարող են դառնալ կայուն զարգացման կարեւոր շարժիչ ուժ։ «Ucom Ֆելոուշիփ» ծրագրի միջոցով մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք ոչ միայն նորարարական գաղափարներ են առաջարկում, այլեւ իրական լուծումներ են տալիս շրջակա միջավայրի պահպանության եւ Հայաստանի կայուն զարգացման համար։ Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են այս նորարարական գաղափարները վերածվում գործնական նախաձեռնությունների եւ վստահ ենք, որ նրանցից շատերը կդառնան մեր երկրի ապագա կանաչ տնտեսության կարեւոր դերակատարներ», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom-ի հետ մեր գործընկերությունն առանցքային նշանակություն ունեցավ Հայաստանի խոստումնալից կանաչ ձեռնարկատերերի համար մեկնարկային հարթակ ապահովելու գործում։ Այս ժամանակահատվածում մենք ականատես եղանք մեր մասնակիցների վերափոխմանը, երբ նրանց նորարարական գաղափարները վերածվեցին կենսունակ եւ ազդեցիկ ձեռնարկությունների: Մենք անչափ հպարտ ենք այս թիմերի առաջընթացով եւ ուրախ ենք տեսնել, որ նրանց լուծումները մուտք են գործում շուկա», -  նշել է Իմփաքթ Հաբ Երեւանի ծրագրերի տնօրեն Թիջեյ Ճղըլյանը։ 

Արդեն երկրորդ տարին իրականացվող «Ucom Ֆելոուշիփ» ծրագիրը Ucom-ի եւ Իմփաքթ Հաբ Երեւանի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության արդյունքն է։ 

2025 թվականի ծրագրի մասնակիցների թվում էին մի շարք հեռանկարային նախաձեռնություններ՝ Eco Habit, Zenith Academy, Grant Legacy, ReSoma, Bee Green, SUNHOME Guesthouse, Կենսահումուս, 4Green եւ SeElabUS։ Այս թիմերը ցուցադրել են զգալի առաջընթաց՝ մշակելով կայուն զարգացման տարբեր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ընդլայնվող լուծումներ։ Նրանց նախաձեռնությունները ներառում են կանաչ նորարարության լայն շրջանակ՝ շրջանաձեւ տնտեսության շրջանակում թափոնների կառավարման լուծումներից եւ բուսական հիմքով տեքստիլի մշակումից մինչեւ արհեստական բանականության վրա հիմնված էներգիայի օպտիմալացում, էկոտուրիզմ եւ մասնագիտացված տեխնիկական կրթություն՝ նպաստելով Հայաստանի ավելի դիմակայուն եւ էկոլոգիապես պատասխանատու ապագայի ձեւավորմանը։

Երկար քննարկումներից հետո ժյուրին հայտարարել է հաղթողների անունները՝ Գոհար Հարությունյան՝ Eco Habit (գորգերի արտադրություն կապրոնե զուգագուլպաների արտադրական թափոններից), Կարինա Մանուկյան՝ SUNHOME հյուրատուն (էկոլոգիապես կայուն կացություն Լոռիում՝ Ստեփանավում) եւ Արմինե Բաբայան՝ Bee Green (լիարժեք քայքայվող մեղրամոմե կտորաթերթ)։ Նրանք ստացել են 400,000 դրամ ֆինանսական աջակցություն՝ իրենց նախաձեռնությունների զարգացման հաջորդ փուլն սկսելու համար։
Այս հաջողությունների հիման վրա «Ucom Ֆելոուշիփ» ծրագրի երրորդ փուլը կմեկնարկի 2026 թվականի ապրիլին, իսկ հայտերի ընդունման մեկնարկի մասին լրացուցիչ կհայտարարվի։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России