Добавить новость
103news.com
Новости по-русски
Апрель
2016

ՀՀ–ն, ՌԴ–ն, Վրաստանը և Իրանը «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի «ճանապարհային քարտեզ» են ստորագրել

0

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները և Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը չորեքշաբթի Երևանում «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի կառուցման «ճանապարհային» քարտեզ են ստորագրել։

Ինչպես նշել է ստորագրման արարողությունից հետո Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, «ճանապարհային քարտեզը» սահմանում է ծրագրի գործողությունները, քայլերը և ծրագրերը, որոնք պետք է իրագործվեն մինչև 2019 թվականը, երբ ֆիզիկապես գործարկվի «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքը։ 

Նրա խոսքով, փաստաթուղթը նախատեսում է անհրաժեշտ իրավական հանաձայնագրեր, ժամանակացույցեր և աշխատանքների իրականացման ժամկետներ, ինչը թույլ կտա կազմակերպել բոլոր ցանցերի համատեղ աշխատանքները և ապահովել նրանց ծանրաբեռնվածությունը:

«Երկրների միջև էլեկտրոհաղորդման գծերի անցկացման մի մասն արդեն իրականացման փուլում է, ինչը թույլ կտա ապահովել տարածաշրջանային համագործակցությունը և չորս երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքները, ինչպես այն գործել է խորհրդային տարիներին», - ասել է Գալստյանը:

Փոխնախարարը նշել է, որ միջանցքի գործարկումից հետո նախատեսվում է այն օգտագործել տարբեր ծրագրերում` առաջին հերթին ապահովելով սեզոնային փոխադարձ հոսանքները, սվոփերը և էլեկտրոէներգիայի փոխանակումը` երրորդ կարգի երկրներ տարանցիկ փոխադրման միջոցով:

Նրա խոսքով, դա նաև լրացուցիչ խթան կդառնա մասնավոր բաժնին տարբեր ծրագրերի կազմակերպան նպատակով գծեր առաջարկելու համար:

«Նախատեսվում է, որ «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի լիարժեք գործարկումից հետո նրա հզորությունը կհասնի մոտ 1000 ՄՎտ», - ասել է Գալստյանը:


Ընդ որում, նա նշեց, որ ծրագրի շրջանակում Հայաստանի և Իրանի միջև իրանական կողմի ֆինանսավորման ներքո արդեն իրականացվում է ԷՀԳ-ի կառուցում, ինչպես նաև KfW բանկի վարկային միջոցներով կառուցվում է բարձրավոլտ ԷՀԳ Հայաստանի և Վրաստանի միջև: Նրա խոսքով, KfW-ն տրամադրել է «մեղմ» վարկ, որն առաջին փուլում կազմում է 107 մլն եվրո, իսկ երկրորդում` մոտ 70 մլն եվրո:

Այս ձևաչափում նախարարների առաջին հանդիպումը կայացավ Երևանում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին: Դրա արդյունքներով ստորագրվել էր հուշագիր, որով նախատեսվում է բարձրացնել էլեկտրոէներգիայի հոսանքների կառավարելիության մակարդակը, ինչպես նաև ապահովել էներգետիկ համակարգերի արդյունավետ, հուսալի և անվտանգ աշխատանքը: Փաստաթուղթը հնարավորություններ է ստեղծում չորս երկրների համատեղ աշխատանքների համար:

Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400-կիլովոլտանոց ԷՀԳ-ների կառուցումը թույլ կտա ընդլայնել երկրների էներգահամակարգերի միջև կապը: Այսօր համաժամանակյա ռեժիմով աշխատում են Իրանի և Հայաստանի էլեկտրական ցանցերը, ինչպես նաև Վրաստանի և Ռուսաստանի ցանցերը: Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա համաժամանակյա ռեժիմով  աշխատել չորս երկրների էներգահամակարգերին` մինչև 1200 ՄՎտ հոսանքի հզորությամբ: -0-







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России