Հայաստան-Իսրայել ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի
Առաջինն աչքի են ընկել Իսրայելի ֆուտբոլիստները, գոլի հեղինակ է դարձել Անաս Մահամիդը: Մինչեւ խաղի 86-րդ րոպեն հայերը եղել են հետապնդողի դերում:
Սակայն հյուրերը խախտել են խաղի կանոններն ու նշանակվել է 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրել է Վահան Բիչախչյանը:
Հայաստանի եւ Իսրայելի հավաքականներն օրեր առաջ կրկին հանդիպում էին ունեցել, որն ավարտվել էր իսրայելցիների հաղթանակով:
