«Ինտեգրելու ենք արցախյան մշակույթը «Հելիուն» բրենդի մեջ». «Ա1+»
«Ա1+». Անահիտ Բադալյանն Արցախի Ասկերանի երաժշտական դպրոցի առաջին ու միակ տնօրենն է։ Ժամանակի հետ այն արվեստի դպրոցի էր վերածել։ Բռնի տեղահանությունից հետո հաստատվել են Արարատի մարզի Խաչփառ գյուղում, գործունեության ոլորտն այստեղ փոխել է․ «Մանկուց սիրում էի ձեռագործել ու իմ աշխատանքները մտերիմներին նվիրել։ Ձեռագործել եմ զանազան պարագաներ՝ պայուսակ, շյուղագործ զգեստ, մանկական հագուստ, դեկորատիվ պարագաներ: Արցախում իմ