Մայր Աթոռի պատասխանը` Փաշազադեին. «Պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն անդրադառնար Ադրբեջանի ռեւանշիստական քաղաքականությանը եւ տարիներ շարունակ Արցախի ու Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիային»
Հայ Եկեղեցու հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը համապատասխան քայլեր ձեռնարկեր՝ կասեցնելու ցեղասպան գործողություններն ու հրեշավոր բարբարոսությունները և նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը, հայտարարում են Մայր աթոռից՝ արձագանքելով Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին։ Փաշազադեն հայտարարել է, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում՝ չցանկանալով ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։