Ամասիայի աշխատակազմի ղեկավարի գործը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն կերպ փորձում է իշխանափոխություն անել, այդ մասին ՔՊ-ական իշխանավորները չեն էլ թաքցնում, նոր պատմություններ են ի հայտ գալիս։ Դրանք այս անգամ կապված են Ամասիա խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար Սամվել Էգնատոսյանի՝ Գտաշեն գյուղի գյուղապետի պաշտոնը զբաղեցնելու տարիների հետ։ Մեզ հասած տեղեկություններով, Ամասիայի ոստիկանության տեսուչներից մեկը օրերս