«Մայր Աթոռի բոլոր քայլերը արվել են և արվելու են հանուն ՀՀ պետականության, հանուն արցախահայերի իրենց բնօրրանում ապրելու արդար իրավունքի». Տեր Աբրահամ Մարտիրոսյան
ԱԺ քպական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին զայրացրել է Հայ Եկեղեցու եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը, որն անընդունելի է համարում նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ հանձնելու ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում զարգացված խոսույթը: Հարգարժան պատգամավոր, նախ Ձեր կարգավիճակը Ձեզ թույլ չպիտի տար Մայր Աթոռը նույնացնել ընդդիմության հետ կամ այն իջեցնել կուսակցության մակարդակի: Դուք