Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Ընկերությունը Հայաստանում միակն է, որն արևային ջրատաքացուցիչների արտադրությունն իրականացնում է տեղում՝ սկզբից մինչև վերջ։ «Ջակոմոն» արտադրության համար օգտագործում է բարձր որակի չժանգոտվող պողպատ, որը հնարավորություն է տալիս օգտագործվող ջուրը կիրառել նաև սննդի մեջ։ «Ջակոմո» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել